.ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.


Նախորդ շաբաթ ԶԼՄ-ներից տեղեկացանք, որ «Ընտրական համակարգերի կենտրոն» կազմակերպության էլեկտրոնային կայքում անցկացվող ՀՀ նախագահի թեկնածուների վարկանիշային քվեարկությունից հանվել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի անունը, իբր ոչ նրբանկատ քվեարկության համար: Սա բոլորիս հայտնի սադրանքի ձեւ է, երբ անցանկալի առաջատարին պատվերով «գցում են»: Վազգեն Մանուկյանն արդարացիորեն բողոքել էր ընդդեմ այդ կեղծիքի, որը միանշանակորեն հակասում է ինտերնետային կայքի միջազգային սկզբունքներին եւ ոտնահարում է նրա ընտրողների իրավունք ները: Հիմա հերթը ՀԱՄ առաջնորդին հասավ, ում վարկանիշն օրեցօր բարձրանում էր «www_persoms.am»-ում կազմակերպված քվեարկություններում, եւ նա հայտնվել է քաղաքական առաջատարների շարքում: Արմեն Ավետիսյանի մասին արտահայտված կարծիքների քանակը 306-ից միանգամից նվազել է 206-ի: Սա աննախադեպ զեղծարարություն է եւ նույնպես պատվերի կատարում: Մենք կոչ ենք անում «Ընտրական համակարգերի կենտրոն» եւ «www_persoms.am»-ի կազմակերպիչներին` վերանայել իրենց անհեռանկարային գործելաոճը եւ չվարկաբեկել ինտերնետային նման գործունեության կարեւորությունը: Արհամարհանքով ու կամայականորեն չի կարելի վերաբերվել հարյուրավոր մարդկանց կարծիքներին: Ինչը ոչ միայն բարոյական, այլեւ ֆինանսական հարված է քվերակությանը մասնակցած մարդկանց: Հայ Արիական Միաբանության տեղեկատվական-վերլուծական կենտրոն