Սրբուհի Տյուսաբի հոբելյանը` նամականիշով


Իր ինքնատիպությամբ տպավորիչ էր 8-րդ Համահայկականի բացումը` յուրօրինակ «նախանվագով»:

Մինչ մասնակիցները սպասում էին համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, հենց նույն սրահում «Հայփոստ» ՓԲԸ-ն շրջանառության մեջ դրեց հոբելյանական նոր նամականիշ` նվիրված արևմտյան հրապարակախոս, հայ առաջին վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի ծննդյան 175-ամյակին:

Հայաստանի Սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում իրականացվող` նամանակնիշի մարումը կատարվեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվության տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Թագևոսյանի և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի ձեռամբ:

Սրբուհի Տյուսաբը հայրենիք «վերադարձավ» նամականիշային մեծարմամբ: Եվ այդ վերադարձը խորհուրդ ուներ` Լրագրողների համահայկական հերթական համախմբումի օրը: Իսկ նամականիշն արժանի խնկարկումն էր նրա հիշատակի: