ՍԵՎ ԿԱՏՈՒ Է ԱՆՑԵԼ


Ըստ որոշ տեղեկությունների, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և գործարար Խաչատուր Սուքիասյանի միջև սև կատու է անցել, փչացել են նրանց հարաբերութ յունները: Վերադառնալով Երևան` Վանո Սիրադեղյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերով հարստացած նախկին պատգամավորը, ով «ջրի գնով» ձեռք բերեց «Այրարատ» կինոթատրոնը` վերածելով առևտրի կենտրոնի, չի արձագանքում Տեր-Պետրոսյանի զանգերին, չի ընդունում հանդիպելու և համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու` առաջին Նախագահի հորդորները: Սուքիասյանի շրջապատից ասում են, որ նա որոշել է այլևս հեռու մնալ ընդդիմադիրներից ու ՀԱԿ-ից` բացառապես զբաղվելով իր բիզնեսով: Ասում են, որ այս ընթացքում նա մեծ ֆինանսական կորուստներ է ունեցել, ուստի կամենում է շուտափույթ վերականգնել այն ամենը, ինչ կորցրեց: Չի բացառվում, որ առաջիկա ընտրություններում նա նորից առաջադրվի` մեծամասնական ընտրակարգով: