ՍԵՐՈԲՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՄԱՆԿԱՊԻՂԾ ՉԷ


«Մի քիչ հղի եմ» հումորի «մի քիչը», պարզվում է` յուրովի են հասկացել բոլոր նրանք, ովքեր մասնակցում են մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությանը որպես տուժողներ կամ նրանց ծնողներ: Տուժողներից ոմանք արդեն հայտարարել են, թե Սերոբն այնքան էլ մանկապիղծ չէ, քանի որ իրենք մինչև միլիոնատիրոջ հետ սեռական հարաբերություններ ունենալն էլ իրենց կյանքում նմանատիպ «հանդիպումներ» ունեցել են: Եվ տարօրինակն այն է, որ նրանց մայրերից ոմանք էլ ժպտալով ու ծիծաղելով հաստատել են դա: Դատական նիստին հետևող մեր իրազեկ աղբյուրները հավաստում են, որ այդ տղաներն անգամ մատնացույց են անում իրենց այն հասակակիցներին, ում հետ սեռական հարաբերություններ են ունեցել, անգամ անուններ են տալիս, իսկ այս ամենից դատարանը հայտնվել է կատարյալ շոկային վիճակում....