ՄԱՆԴԱՏԸ ՉԻ՞ ՕԳՆԻ


Առաջիկա խորհրդարանական ընտրություններում օլիգարխ պատգամավորների առաջադրվել-չառաջադրվելու հարցը ժամանակավորապես սառեցվել է: Իշխանութ յան վերնախավի որոշ ներկայացուցիչներ նրանցից պահանջել են այս կամ այն մեծամասնական ընտրատարածքից առաջադրվելու հարցի շուրջ բանակցելու փորձեր այլևս չձեռնարկել: Շատերը, սակայն, դեռևս մտմտում են` համարելով, որ մանդատն, այնուամենայնիվ, առաջիկա տարիներին նույնպես կարող է շատ հարցեր լուծել: Այս առումով օլիգարխ¬ձեռնարկատերերի համար ասում են, թե ՊԵԿ¬ն է հետաքրքիր անակնկալ պատրաստել: Ամանորին նախորդող շաբաթներին լայնածավալ հարկային ստուգումներ են սկսվելու նաև մեծահարուստներին պատկանող ընկերություններում (վերջապե˜ս): Այս քայլն, ըստ հավաստիացումների, երկու նպատակ ունի. ամենայն հավանականութ յամբ նման ձեռնարկություններում չարաշահումների ոչ փոքր ծավալներ կհայտնաբերեն ու, բնականաբար, կմեծացնեն պետբյուջեին վճարվելիք գումարների չափը: Բացի այդ, օլիգարխ-գործարարները կհասկանան, որ մանդատն իրենց այլևս արտոնյալի կարգավիճակ չի շնորհում: Վստահեցվում է, որ ճնշումների ու շահարկումների մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ մեր օրերում արդեն սովորական է դառնում, երբ իշխանության մերձավոր համարվող մարդկանց օբյեկտներում և´ ստուգումներ են իրականացվում, և´ չարաշահումներ են հայտնաբերվում, և´ աներևակայելիորեն բարձր տուգանքներ նշանակվում: