Հա՞ որ....


«Հայկական էլեկտրացանցեր» ընկերության դեմ հարուցված քրեական գործը չափազանց ուշագրավ բացահայտումներ է խոստանում: Կառույցին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ յուրացումներ այստեղ կատարվել են ոչ միայն պետությանը վճարվելիք հարկերի, այլ ամբողջ դրամաշրջանառության շրջանակներում: Ենթադրվում է, որ խոշոր հարկատուների տասնյակում մշտապես կայուն տեղ զբաղեցնելու մասին ՀԷՑ¬ի ներկայացուցիչների ինքնաարդարացման ճիգերը զուր են անցնելու: Պատճառը պարզ է ու պարզունակ. եթե այստեղ միայն վերջին շրջանի դրամական մուտքերի ու ելքերի բոլոր հնարավոր սողանցքները բացահայտվեն, ապա «Էլցանցերն» ինչպես նախկինում, հիմա ևս կարող էր նաև խոշորների տասնյակում ու հնգյակում տեղ զբաղեցնել: Չի բացառվում, որ առաջիկա օրերին ՀԷՑ ղեկավարների սպասվող պաշտոնանկություններից ու հրաժարականներից բացի, որոշ անձանց հանդեպ նաև քրեական գործեր հարուցվեն: Կենացները քաղցրանո՞ւմ են