Մեկ Հայաստան` բազում «դոնորներ»


Պետություն ունենք, աշխարհը չունի: Ֆինանսական բոլոր կազմակերպությունները «կպած» ուզում են մեզ փող տրամադրել: «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան ծրագրի տնօրենը գրեթե խոստացավ Հայաստանը կրկին ընդգրկել այդ ծրագրում: Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարների քունը չի տանի, եթե այս տարի ևս մի քանի հարյուր դոլար վարկ չհատկացնեն մեզ: Այդքանը քիչ էր, Եվրոպայի վերականգնման և զարգացման բանկն էլ «վիզ առավ» լուրջ գումարներ հատկացնել: Եթե գա մի ժամանակ, երբ այդ ֆինանսական հոսքերը դադարեն` մերոնք հայտնի անեկդոտի «տրամաբանությամբ» կարող են արձագանքել` «Էս ի՞նչ ա, մեր հաշվին ձեր պետություննե՞րն եք «պահում»: