Իրազեկում` «Խուժան բաներ» մտածողներին


Եթե մեր քաղաքական պայքարի յուրահատուկ ձևերին անծանոթ և ամեն ինչ իր փչացածության չափով գնահատող որևէ մեկը ներկա լիներ օրեր առաջ կառավարության շենքի մոտ կատարվածին` հաստատ սխալ բան մտքով կանցկացներ: Հետո ի՞նչ, որ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է գետնին, նրա վրա էլ` ընդդիմադիր գործիչ Զարուհի Փոստանջյանը: Ոստիկանն էլ կնոջը` Վարդգեսի վրայից «պոկելու գործընթացում» ակամա հայտնվել է կնոջ վրա: Այլասերվածներին տեղեկացնենք, որ սա այլ բան չէ, քան ավանդույթի վերածվող քաղաքական պայքարի զավեշտալի դրվագ: