Ասել կուզի` վախեցա՞ք


Սակայն «ձեռքի հետ ոտքի վրա»` այլ մտահոգություն էլ կարծես ունի «Բանակն իրականում»¬ը. Պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի խոսքերից են ոնց որ խոցվել: - Վովա Գասպարյանի կողմից արտահայտությունների վերաբերյալ պաշտպանական գերատեսչությունը պետք է որ իր վերաբերմունքը հրապարակավ ներկայացնի: Մենք կարծում ենք պաշտպանության գերատեսչությունը կխոսի նախարարի հետ և փոխնախարարի արտահայտությունների հետ կապված կունենանք որոշակի արտահայտություն,¬ ասում է Սաքունցը: Ու մինչ նրա ունկնդիրները կփորձեին վերծանել հնչեցված բառատարափը, նախաձեռնության անդամներից մեկն անմիջապես լրացնում է նրան. - Մասնավորապես «Հայլուրի» նրա ելույթում սպառնալիքներ էին հնչում: Ընդհանրապես «Հայլուրի» այդ թողարկման վերաբերյալ համապատասխան արձագանք պետք է լինի: Այնտեղ վիրավորական արտահայտություններ էին հնչել Արթուր Սաքունցի և Լևոն Բարսեղյանի հասցեին: Եթե «Հայլուրը» հատուկ հեռարձակում է ունեցել այս փոքրիկ խմբի համար` տեղյակ չենք, բայց բոլոր հեռուստադիտողներին ներկայացված նշյալ սյուժեում փոխնախարար, գեներալ¬լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի խոսքն ավելի շատ կարգի հրավիրող պահանջ էր: Այլ խնդիր է, որ հասցեատերը գիտի, որ մեղավոր է և գիտակցում է, որ համարժեք պատասխան ասվածը բառախաղ կամ ամբոխահաճություն չի հանդուրժելու: Ասել կուզի` վախեցա՞ք և աղմկարությամբ փորձում եք նախահարձակ լինելո՞վ խուսափել պատասխանատվությունից (մենք այլ կերպ չենք կարող վերծանել մանվածապատ ձեր խոսքերը): Գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են փոխնախարարի այդ ելույթին, և բոլոր հրապարակումներում առկա էր դրական վերաբերմունքը (եթե նույնիսկ այն խոսքերով չէր արտահայտված): Ավելին` նա իր պահվածքով ևս մեկ անգամ ընդգծեց, որ հիրավի` - Մեր երկրի բանակի համար ինչպե՞ս կարող է ցավել այն մարդկանց սիրտը, ովքեր ֆինանսավորվում և աշխատավարձ են ստանում այլ երկրներից: Ի՞նչ սրտացավություն կարող են ունենալ նրանք, ովքեր սպասում են, թե երբ անցանկալի կամ ցավալի միջադեպ կկատարվի, որ դրա շուրջ աղմկարարությամբ կարողանան ավելի շատ փողեր աշխատել: Այս տեսակի քաղաքական աղանդավորներն անհայրենիք, աներկիր, սեփական արժանապատվությունից զուրկ երևույթներ են: Ես համոզված եմ, որ եթե հանկարծ վաղը ինչ-որ վտանգ լինի, նրանց ոչ միայն խորը թիկունքում, այլև ՀՀ տարածքում էլ չենք գտնի: Բանակը երբեք չի եղել քաղաքականության մեջ և դուրս է քաղաքական ամեն տեսակի ազդեցություններից: Բանակը չի´ հանդուրժի, թույլ չի տա, որ իրեն ներքաշեն քաղաքական խաղերի մեջ` տարբեր չարախոսություններով և տեղեկատվություն կորզելու փորձերով: Նրա ինքնավստահությունը չի վճարվում «շնորհադրամներով», այլ ինչպես ինքն է փաստում. - Այս երկիրը, այս բանակը կառուցել ենք մենք` մեր երկրի քաղաքացիներս: Կառուցել ենք մեր ընկերների կյանքերի գնով, նրանց արյունով է պարարտացվել այս հողը: Եվ հաստա´տ իմացեք, որ այս երկրի համար պատերազմած ու զոհված մարդիկ արտասահմանյան դրամաշնորհներով չեն ֆինանսավորվել. ուրիշին հաճոյանալու համար չեն գնացել: Գնացել են, որովհետև հայ են, քրիստոնյա են… Որովհետև սիրել են այս հողը ու մտածել են երկրի մասին: Տիկնայք ու պարոնայք «բանակնիրականումցիներ». փաստորեն դուք նաև տեղեկատվություն կորզելու նկրտումներ ունեք, որը ներկայացնում եք որպես պահանջ: Ահավասիկ. - Զինադադարից հետո մինչև հիմա բանակում մահացության դեպքերը, հանգամանքները: Պաշտպանության նախարարությանը դեղորայք, սննդամթերք, գրենական պիտույքներ մատակարարող կազմակերպությունների ցանկը: Կանոնադրական հարաբերությունների խախտման, սպանությունների, այլ զինվորական հանցագործություն ների կատարման համար պատասխանատվության ենթարկված զինծառայողների ցանկը` ներառյալ պաշտոնները, պատասխանատվության կամ պատժի տեսակը: Նույն փոխնախարար Գեներալը, ում հարցազրույցը ձեզ խրտնեցրել է, հետաքրքրվողներին առաջարկել էր ցանկացած գործ ցանկացած ձևաչափով քննարկել: Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը ևս վերջերս ասել էր. - Մենք միշտ ողջունելի ենք համարել ցանկացած քննադատություն` եթե այն կառուցողական է, առողջ, այլ ոչ թե բամբասանք ու հերյուրանք: Մենք հայտարարում ենք, որ բոլորս պատրաստ ենք քննարկել ցանկացած գործ` ցանկացած ձևաչափով: Սակայն շատերը գերադասում են ոչ թե կառուցողական քննարկումը, պրոֆեսիոնալ հենքի վրա, այլ անառողջ և հերյուրանք պարունակող, իրականության հետ որևէ առնչություն չունեցող «փաստերի» շարադրումը: Այդ քննադատողներից որևէ մեկը մինչև հիմա չի ընտրել կառուցողական համագործակցության մեխանիզմը` որպեսզի գա, ներկայացնի իր առարկությունները, իր դիրքորոշումը, իր փաստարկները, և համատեղ քննարկենք, որոշենք, թե որտեղ ենք թերացել: Տեղյակ չէի՞ք: Իզո´ւր: Այդ դեպքում աղմկելու թեմա չէի՞ք գտնի, թե՞ ձեր պահանջների շարքը կկրճատվեր: Օրինակ, պահանջում եք «Դատարանի կողմից դատապարտված հանցագործությունների համար պատիժ կրած, այսինքն` մարած և ԶՈւ ծառայած սպաների քանակը»: Համապատասխան օղակներին դիմե՞լ եք այդ հարցով: Եթե դուք ընկալեիք պետական մտածողություն ասվածը (դա, ի դեպ, ավելի շատ ընդդիմադիր ներկայացողները պետք է ունենան), կգիտենայիք` բանակը չի կարող այնքան թափանցիկ լինել, որ ապակու նման փշրվի` թշնամու քարկոծումներից: Ավելին` եթե ձեր նպատակը ոչ թե ինչ-որ փաստաթղթեր կորզելն է, այլ հանցավորության նվազումը, պարզապես կծանոթանայիք ձեզ հետաքրքրող կոնկրետ դեպքերի կապակցությամբ հարուցված գործերին և դրանց ընթացքին: Ա. Սաքունցի ներկայացրած վերջին պահանջը շատերիս է հուզում. - Բարձրաստիճան պաշտոնատար անձանց որդիների` ԶՈւ պարտադիր զինծառայության մասին տվյալներ: Այսինքն` ո՞ր պաշտոնյաների որդիներն են ծառայել` ներառյալ ծառայությունից ազատման հիմքերը: Նախ հարցնենք. ձեր խմբակիցները ծառայե՞լ են: Իհարկե, ասողներ կան, թե որոշ պաշտոնյաների որդիներ խուսափում են ծառայությունից: Բայց վերջին 2-3 տարում` հազիվ թե: Ավելին, Պաշտպանության նախարարի որդիները ծառայում են հենց պաշտպանական գծում: Չգիտե՞ք, թե ձեռնտու չէ այդ փաստի հետ հաշվի նստել: