ԿՅԱՆՔԸ ՄԻ ԱՆԳԱՄ Է ՏՐՎՈՒՄ« ԲԱՅՑ ՄԱՀԸ ԲԱԺԱՆՈՒՄ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ


Հայաստանի Հանրապետության տոնի նախօրեին, «Արծիվ-մահապարտներ» մարտական կազմակերպության և Շենգավիթ համայնքի թաղապետարանի նախաձեռնությամբ, Երևանի նորակառույց թաղամասում բացվեց խաղահրապարակ, որն անվանակոչվեց Արամ Օհանջանյանի անունով£ Այսուհետև թաղամասի երեխաները, երբ բակ իջնեն, ճոճանակներով ճոճվեն, ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ խաղան, ինքնաբերաբար առնչվելու են նրան, նրանով գոտեպնդվելու, կյանքի իմաստ, նպատակ են ձեռք բերելու£ Ո՞վ է Արամ Օհանջանյանը£ Եռաբլուր բարձրանալիս« մանավանդ հաղթակամարին մոտենալիս սարսուռով է համակվում£ Եռաբլուր միշտ երեկոյան է բարձրանում« որովհետեւ« երբ քաղաքը մշուշվում« իսկ հորիզոնը հրացոլքով է ողողվում« վերջին ոլորանը հաղթահարելիս« անսպասելի« Արարատի համայնապատկերին հառնում է նահատակների մատուռի կոփածո խաչը« որ նրան երկինք մխրճված բռունցք է թվում£ Նա նախ մոմ է վառում գավիթում« երկար նայում է« թե ինչպես է խոնավ ավազը տարրալուծում արցունք- կաթիլները« հետո դանդաղ քայլում է ծառուղով« կանգնում է ծանոթ շիրիմների մոտ, դեռ ամուսնու տապանաքարին չհասած« փղձկում£ Ու չնայած ամեն շաբաթ այցելում է Եռաբլուր« չի հավատում« որ Արամը չկա£ Մինչեւ հիմա էլ նրան չափածո նամակներ է գրում£ Ազգիդ« հողիդ« պատվիդ համար Դու կյանքդ էլ չափսոսացիր« Իմ սիրասուն« իմ քաջ կորյուն« Իմ առնական ֆիդայի® Ուղիղ տասնհինգ տարի առաջ Հայրապետ Օհանյանը` Հայրոն« հազար տարվա հարեւանն ու զինակիցը կեսգիշերին պատուհանը թակեց« անկողնուց նրան հանեց£ Հայրոն Ցղնայից էր« հունվարյան այդ ցուրտ ձմռանը տան բոլոր սենյակները« անգամ նախասենյակը գաղթականներով էր լցվել£ Հասմիկ հորքուրը« որ վերջինն էր դուրս եկել գյուղից« պատմում« ո°չ« ողբում էր© ¬ Ցղնայում վեց հոգի` հինգ կին« մի տղամարդ էինք մնացել£ Ամբողջ օրը հող էինք մշակում« հոգնած դաշտից գալիս« մի հարկի տակ հավաքվում« իրար հետ ուտում« իրար հետ քնում էինք£ Սպասում էինք« բայց ինչի` չգիտեինք£ Մի գիշեր էլ դիմակավորված երիտասարդներ սենյակ խուժեցին« գոռգոռացին« որ առավոտ շուտ թողնենք գյուղը« կորչենք ու հետներս ոչինչ չվերցնենք£ Երբ մեր միջի տղամարդը փորձեց հակաճառել« թե ախր էս մեր հողն է« մեր ջուրը« շղթայով երկաթե մահճակալի ճաղերից կապեցին« մարմինը ծվատեցին£ Իմ կողքի պառավը վախից մահճակալի տակ էր մտել« կուչ եկել£ Գտան« հանեցին« այրվող վառարանը գլխին շուռ տվին£ Հայրոյի մյուս` Բաքվից բռնագաղթած հորաքույրը« որ Երևան հասնելուց ի վեր« քանի օր է արդեն ոչ կերել« ոչ խոսել էր« հեծկլտաց© ¬ Դու ի¯նչ ես տեսել որ, քուրո ջան« իմ աչքի առաջ մեր հարևանի շարմաղ աղջկան մերկացրին ու փողոց հանելով« սկսեցին այրվող կրակվառիչները մարմինը մտցնել« խոշտանգել£ Հետո ողջ¬ողջ եռացրած կաթսան մտցրին£ Տատը« որ պպզել էր կողքիս« պապանձվել« չդիմացավ« խոյացավ« որ թոռնուհու հավարին հասնի£ Չթողեցին« կես ճանապարհին պառավին գետին տապալեցին« վրան բենզին լցրին« վառեցին£ Թոռնուհուն էլ հանեցին կաթսայից« պառկեցրին վրան£ Ու դեռ հռհռում« սրամտում էին£ Արամը ջղաձիգ ծխախոտ վառեց« փողոց դուրս եկավ£ Հայրոն էլ© ¬ Հիմա ի՞նչ ես ասում® ¬ Ի¯նչ պիտի® Կիսավառ գլանակը շպրտեց« սկսեց խփել« ավելի ճիշտ ջարդել հարեւանների դռները© ¬ Ամոթ է« դուրս եկեք« թե՞ սպասում եք« որ գան ձեր կանանց« աղջիկներին էլ էդ օրը գցեն£ Մեկը մյուսի հետեւից փողոց ելան որսորդ ընկերները` Սաքոն« Գագոն« Տիգրանը« Աշոտը« մինչեւ անգամ քեռի Մանուկը£ Ջոկատի անվան շուրջը երկար չվիճեցին« նախապատվությունը «Մեծ Հայքին» տվեցին£ Զարմանալի էր` գիշերվա այդ մութ« ցուրտ տարաժամին հավատում էին« որ ոչ միայն լուծելու են իրենց սումգայիթցի« բաքվեցի« նախիջևանցի« կիրովաբադցի հայրենակիցների վրեժը, այլեւ Հայաստանի սահմանները ընդարձակելու« Մեծ Հայք են հասցնելու® Զոյան չզգաց անգամ« թե ինչպես սենյակը« ավելի ճիշտ` նախասենյակը« որտեղ Արամի հետ ամուսնացել« մեղրամիսն էր անցկացրել« մատուռի վերածվեց£ Պատերին նախ ամուսնու լուսանկարները հայտնվեցին« հետո` գեղանկարը« ճեպանկարը« նրան նվիրված« Արցախում ու Հայաստանում լույս տեսած գրքեր« լրագրային հրապարակումներ« բանաստեղծություններ£ Զարմանալիորեն շատ բանաստեղծություններ£ Ձմռան անքուն գիշերներին« երբ ոչ մի կերպ չի լուսանում« ահա այստեղ« այս տաք վառարանի մոտ է նստում« նայում ամուսնու թողած մասունքներին« վերհիշում միասին անցկացրած օրերը« տարիները£ Բայց քանի որ Արամի հետ երկար օրեր« առավել եւս տարիներ չի անցկացրել« նույն դիպվածը մի քանի անգամ է հիշում£ Հիշում« վերհիշում« չի ձանձրանում£ Կարոտում է£ Երեւի պատահականություն էր« ինքն ու Արամը նույն թաղում` կողք¬կողքի ծնվել« մեծացել« իրար չէին էլ տեսել£ Փողոցում« անցողակի հանդիպեցին£ Մի պահ միայն նայեցին միմյանց« անցան£ Հետո երկուսն էլ հետ շրջվեցին£ Առաջինը տղան մոտեցավ£ ¬ Իմ անունը Արամ է«¬ ասաց«¬ քո՞նը£ Աղջիկը խոնարհեց հայացքը© ¬ Զոյա£ ¬ Ծանոթանանք£ Ծանոթացան£ Մի օր էլ տուն բերեց ու չթողեց£ Այդ ժամանակ Զոյան ընդամենը 18 տարեկան էր եւ հավատում էր« որ ամուսնությունը« ինչպես հեքիաթներում« աղջկական բոլոր երազները« անգամ ցնորքները իրականութ յուն է դարձնում£ Արամը հաստատ նույն կարծիքին չէր« նա առաջվանն էր մնացել` լուռումունջ քաշվում էր մի անկյուն« հակվում էր հերթական գրքի վրա ու կլանված« աշխարհից վերացած« մինչեւ ուշ գիշեր« հաճախ մինչեւ լուսաբաց ընթերցում էր£ Նորահարսը համբերեց« համբերեց« մի երեկո էլ չդիմացավ© ¬ Երանի էդ գրքերին« որ քեզ էդպես հմայել« կլանել են£ Զոյան մինչեւ հիմա էլ համոզված է` Սումգայիթը« Բաքուն սոսկ ազդակ դարձան« ինչ էլ լիներ« մեկ է« Արամը չէր դիմանալու« մի օր հրացանը` որսորդական հրացանը վերցնելու« կռիվ էր գնալու« որ իր երազած արդարությունը« պատմական ճշմարտությունը վերականգնի£ Կինը դա շատ ուշ« այն ժամանակ միայն հասկացավ« երբ «Մեծ Հայքը» զորավարժություններն ավարտեց« ու ամուսինն սկսեց նախ օրերով« հետո շաբաթներով ու նույնիսկ ամիսներով տուն չգալ£ Եթե մեկ-մեկ էլ գալիս էր« ամենաանպատեհ պահերին« հիմնականում կեսգիշերին« հեռախոսը զնգում« ու ջահել կինը չէր հասցնում հարցնել« թե ինչո՞ւ է արագ-արագ համբուրում քնած զավակներին« ինչի՞ չի համարձակվում իր աչքերին նայել« զենքը վերցնում« ո՞ւր է շտապում£ (Շարունակելի)