Սպանեք բոլորին` ապավինելով Ալլահին


Իրենց համակիրներին այսպիսի կոչ են հղել «Իսլամական պետության» ջիհադիստ գրոհայինները: Նրանք բաց տեքստով հորդորել-հանձնարարել են սպանել Սիրիայի և Իրաքի տարածքներում ջիհադիստների դեմ ստեղծված միջազգային կոալիցիայի անդամ պետությունների քաղաքացիներին և հատկապես ֆրանսիացիներին ու ամերիկացիներին (հաղորդել է Ֆրանս-Պրես գործակալությունը` վկայակոչելով իսլամիստների հաղորդագրությունը):

- Եթե դուք կարողանաք սպանել անվստահելի ամերիկացու կամ եվրոպացու, հատկապես այդ չարակամ ու կեղտոտ ֆրանսիացիներին կամ ավստրալացու, կամ կանադացու, կամ «Իսլամական պետության» դեմ կոալիցիայի մեջ մտած ցանկացած երկրի քաղաքացու` ապավինեք Ալլահին և սպանեք նրան ցանկացած ձևով,- APF-ը մեջբերել է «Իսլամական պետության» ներկայացուցիչ Մուհամեդ ալ-Ադնանիի ուղերձը:

Բոլորին` անխտիր ու հատկապես ֆրանսիացիներին և ամերիկացիներին, որովհետև այս երկրներն առաջին հարվածները հասցրին ինքնահռչակ ԻՊ-ին` Իրաքում: