Ընդդեմ սեփական սկզբունքների՞


Անցյալ շաբաթ Բրյուսելում կայացած ԵՄ երկրների դեսպանների խորհրդակցության ընթացքում առաջարկ է հնչել` արգելելու ռուսաստանցի որոշ լրագրողների մուտքը Եվրամիություն (գրել է TΖgessΘiegel-ը): Խոսքը վերաբերել է այն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք իսկապես «ռուսաստանյան ագրեսիայի քարոզիչներ» են: Այս նախաձեռնությամբ հանդես են եկել Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի պատվիրակները: Մուտքի արգելանքից բացի առաջարկվել է նաև այդ լրագրողների հանդեպ տուգանքներ կիրառել` արգելափակելով եվրոպական բանկերում նրանց հաշիվները:

Խոսքի, խղճի, սեփական կարծիք ունենալու ազատության ջատագով եվրաընտանիքը վախենո՞ւմ է բացախոսությունից: Պարզապես հիասթափվել կարելի է. ստացվում է, որ նրանց համար նույնպես ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակվում է իրենց դեմ չխոսելու, իրենց չընդդիմանալու պայմանականությամբ: Ասվածի վկայությունը Էստոնիայի դեսպանի արտահայտած դժգոհությունն է: Ռուսական քարոզչությունը նա որակել է «անտանելի» և խոստովանել, որ այն ավելի լավ է աշխատում, քան խորհրդային պրոպագանդան:

Բարեբախտաբար ազատախոհությունը չի լքել Եվրոպան. արգելանքների գաղափարին դեմ են արտահայտել Գերմանիան, Լյուքսեմբուրգը և Բելգիան: Այս երկրների ներկայացուցիչները որպես հակափաստարկ` նկատառել են, որ «ժուռնալիստիկան դժվար է տարանջատել քարոզչությունից»:

Իսկապես, ոչ թե դժվար, այլ անհնարին է:

TΖgessΘiegel-ի խնդրանքով այս փաստը մեկնաբանել է Բունդեսթագում «ձախերի» խմբակցության նախագահի տեղակալ Վոլֆգանգ Հերկեն: Նա համոզված է, որ նման քայլը «ուժգին հարված կլիներ խոսքի ազատությանը»: Հերկերի կարծիքով` այդպիսի մտադրությունը «հակասում է հիմնական օրենքներին և սպառնալիք է ստեղծում, որ ի պատասխան` Ռուսաստանը նույնպես կսահմանափակի գերմանացի լրագրողների մուտքն իր երկիր:

- Ժուռնալիստների մասնագիտության վրա արգելանքը դա վերջինն է, որը կարող են իրենց տալ դեմոկրատական երկրները,- ասել է քաղգործիչը: