Հայրենիք ունես` պաշտպանի°ր


Զորակոչային հիմնախնդիրները, և ամենից առաջ զինծառայությունից խուսափելու ձգտումը Ռուսաստանում ևս տարածված է, փաստորեն£ Ու շուտով երիտասարդ ռուսաստանցիք ընտրության հնարավորություն չեն ունենա` «կատարե՞լ սուրբ պարտքը հայրենիքի առջև, թե՞ ոչ»£ Տեղի իշխանությունները որոշել են անհնարին դարձնել զորակոչից խուսափելը£ Դրան հասնելու ամենակարճ ճանապարհը, թերևս, երիտասարդների պետական ատյաններում մասնագիտական առաջընթացի սահմանափակումն է` եթե նրանք չեն ծառայել բանակում£ Ինչպես հայտնի է դարձել ծթ¬ին` ՌԴ պաշտպանական գերատեսչությունը զորակոչի համակարգում ծավալուն բարեփոխումներ է պատրաստում` խուսափումները նվազագույնի հասցնելու նպատակով£ Սպասվում է, որ օրինագիծը պատրաստ կլինի մինչև սեպտեմբեր£ Նախ, գործածությունից հանվելու է զորակոչային տարիք ունեցողներին ծանուցագրով զինկոմիսարիատ հրավիրելու պրակտիկան£ Փոխարենը երիտասարդները պարտավոր կլինեն ինքնուրույն ներկայանալ զորակոչային հանձնաժողով£ Տվյալներ կան, որ չներկայանալը կդիտվի քրեական հանցագործություն£ Չի հաջողվի նաև ուրիշ քաղաք կամ արտասահման ճողոպրել£ Ծառայել չցանկացողներին հայտնաբերելու գործում կընդգրկվեն սահմանապահներն ու միլիցիոներները և, իհարկե, ռազմական ոստիկանությունը£ Իրենց իրավունքներին ու պարտականություններին ապագա զինվորները կծանոթանան դպրոցում, ուր նախատեսված է նոր առարկա` «Զինվորական ծառայության հիմունք ները»£ Զորակոչային մեխանիզմները կատարելագործելու անհրաժեշտությունը հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ նոր հայեցակարգի համաձայն, միլիոնա նոց ռուսական բանակում 2010 թ. վերջին կմնա 150 հազար սպա և 90 հազար պայմանագրային զինծառայող£ Իսկ բանակի ու տորմիղի մնացյալ մասը կհամալրվի զորակոչիկներով£ Եվ այդ համալրման լիարժեքության համար գուցե և անհրաժեշտություն ծագի զորակոչել 18 տարեկան դարձածներին£ Ի դեպ, իրավապահները նշում են, որ զորակոչով բանակ մեկնածների ծառայության ժամկետը մինչև 1 տարի կրճատելը ոչ միայն չի վերացրել, այլ նույնիսկ ավելի խորացրել է «դեդովշչինա» կոչվող հիմնախնդիրը£ «Զինվորների մայրեր» կոմիտեի ունեցած տվյալներով` Ռուսաստանի բանակում ամեն տարի զոհվում է մոտ 2 հազար զինծառայող` չհաշված ֆիզիկական ու բարոյական հաշմումները£ Գուցե թե հենց սա է ծառայությունից խուսափելու հիմնական պատճառը£ Բայց խուսափելու տրամադրվածութ յունն էլ խանգարում է լավ ծառայել և գիտակցաբար կատարել կանոնադրական պահանջները£ Բոլորն ուզում են հայրենիք ունենալ, սակայն այն պահպանելու ինքնագիտակցությունը, դժբախտաբար, ոչ բոլորն ունեն£