«...Դամոկլյան սուր` Վրաստանի գլխին»


Որևէ մեկը չի կարող հիշել, թե Հայաստանը որևէ վերաբերմունք է արտահայտել` Վրաստանի արևմտյան սիրախաղերի, «վարդերի» հեղափոխության կամ ներպետական այլ խնդիրների շուրջ£ Ավելին, աղետալի երկրաշարժից հետո ու Արցախյան պատերազմի օրերին Վրաստանով առաքվող մարդասիրական օգնությունները թալանելը, Հայաստան եկող գազամուղի պայթեցումները նույնիսկ մեզ չչարացրին դրկից Վրաստանի հետ£ Բացառությամբ, իհարկե, հայկական պատմաճարտարապետական հուշարձանների ու հայ բնակչության հանդեպ թույլ տրվող ոտնձգության դեպքերի£ Բայց ահա մեր սահմանակից հարևան միակ քրիստոնյա պետությունում վայնասուն են բարձրացրել, որ է°լ ավելի են ամրապնդվում ռուս¬հայկական հարաբերությունները, որ է°լ ավելի են ընդլայնվում համագործակցության շրջանակները£ Համենայն դեպս` վրացական լրատվամիջոցներն արդեն իսկ բարձրաձայնում են խուճապախառն անհանգստությունը, ինչը փորձում են փոխանցել նաև իրենց բարեկամ Ադրբեջանին£ Ահա թե ինչ էր գրել, օրինակ «թՐցջՌÿ online»¬ը` Դմ. Մեդվեդևի Երևան կատարած այցից անմիջապես առաջ. - Գյումիրում ռուսաստանյան ռազմական հենակետի ժամկետը երկարացնելն ու ուժեղացնելը լուրջ ուղերձ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի համար,- լրագրող ներին հայտարարել է Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն: - …Տարածաշրջանում ռուսական ռազմական ուժի հզորացումը Վրաստանի գլխին փաստացի դամոկլյան սուր է հանդիսանում, որը կարող է օգտագործվել ցանկացած ժամանակ, ¬ նշել է Արեշիձեն£ Փորձագետն ընդգծել է, որ Վրաստանի դեմ ռուսաստանյան հարձակումը կրկնվելու դեպքում անխուսափելի կլինի հարվածը` Հայաստանի տարածքից£ Փորձագետի տեղեկատվությամբ` Ռուսաստանը փոխել է ռազմական կառավարման կառուցվածքը և ձևավորել ընդհանուր հարավային ուղղություն, որը գտնվում է մեկ ղեկավարության ներքո£ Ըստ Արեշիձեի` համապատասխանաբար, անհրաժեշտության դեպքում, այդ ուղղությունը կգործի որպես մեկ կառույց£ - 2008 թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ միասնական կառավարում չի եղել, իսկ հիմա իրավիճակը փոխվում է և համապատասխանաբար առկա է սպառնալիքը,¬ ասել է բանախոսն` ընդգծելով, որ ռուսական հարձակման դեպքում Հայաստանի համար դժվար կլինի թույլ չտալ` օգտագործել իր տարածքը£ Այո, թշնամու կամ հակառակորդի մոտ գտնվելն, իսկապես, անհանգստանալու լուրջ առիթ է£ Ինչ արած£ Հարևաններին ընտրել մենք չենք կարող, բայց բարեկամ ընտրելիս էլ պարտավոր չենք հարևանի նախասիրությունները հաշվի առնել£ Սա` իմիջիայլոց£ Հետաքննություն` 65 տարի անց Չեխիայի ոստիկանությունն սկսել է հետաքննել 1945 թ. մայիսի 19¬ին Հարավային Մորավիայի Դոբրոնին գյուղի մոտակայքում գնդակահարված գերմանացի փախստականների սպանության գործը (տեղեկացրել է The Local¬ը)£ Անցյալ շաբաթ այդ վայրում հայտնաբերվել է 2¬րդ Համաշխարհայինի ժամանակների գերեզման, որտեղ, որոշ տվյալներով` կարող են հանգչելիս լինել ավելի քան 10 գերմանացի ֆերմերների աճյունները£ Ոստիկանությունը հաստատել է, որ հայտնաբերվել է 4 մարդու աճյուն£ Քննիչ Միխալ Լասկայի խոսքերով` գնդակահարությանը ենթադրյալ մասնակիցներից մեկը կենդանի է£ Մամուլում նա հիշատակվում է որպես Ռոբերտ Կ., որի անունը նշված է նաև գերմանացի գրող Հերմա Կեննելի` Դոբրոնինում գերմանացիների հետ հաշվեհարդարի մասին պատմող գրքում£ Հետաքննությունը շատ դժվար է լինելու, որովհետև, ինչպես տեղական մամուլն էլ նշել է` 65 տարի անց գրեթե ոչ մի հանցանշան չի մնացել£ Կատարվածի միակ ականատեսն էլ հայտարարել է, թե ոչինչ չի հիշում£ Չեխիայի քննիչներն ուսումնասիրել են արխիվային փաստաթղթերի մեծ մասը, այդ թվում և հաշվեհարդարի վկաների ցուցմունքները, որոնք ժամանակին հաջողվել է փրկել ու Գերմանիա հասցնել£ Գերմանական կողմը տրամադրել է արխիվային փաստաթղթերը£ Նաև Հերմա Կեննելն է օգնում իրավապահներին` հուշելով նրանց անունները, ովքեր ըստ գրողի` գնդակահարել են իր հայրենակից փախստականներին£