Թույլատրել էին, արգելեցին, հետո պետք է վերանայեն Կամ` այլասերության վավերացման ոդիսականը


Ինչ է համասեռամոլությունը, եթե ոչ` այլասերում£ Ասել է թե` չարիք, ինչը պետք է արմատախիլ անել` առողջ հասարակություն ունենալու համար£ Բայց ստացվում է` դրանց հանդեպ այնքան մեծ է հոգատարությունը, որ կարող է գայթակղել բնածին նման արատ չունեցողներին էլ£ Ահավասիկ. միասեռականների ամուսնությունը վավերացնելու ուղղությամբ ակտիվ պայքարը Կալիֆոռնիայում ծավալվեց 2004 թ.£ Այն ժամանակ քաղաքապետ Գևին Նյուսոմի գլխավորությամբ Սան-Ֆրանցիսկոյի իշխանությունները ձեռնամուխ եղան հոմոսեքսուալիստ զույգերին ամուսնության վկայականներ տալու գործին£ Նահանգի բարձրագույն դատարանը, սակայն, արագ խափանեց այդ պրակտիկան, և վավերագրված ամուսնություններն էլ չեղյալ հայտարարվեցին£ Դեմ ու կողմ եղողների հակամարտությունն, իհարկե, շարունակվեց դատական ու օրենսդիր մարմիններում, և 2008-ին նույն` բարձրագույն դատարանը վերավճռեց, որ միասեռականների ամուսնության արգելանքը հակասահմանադրական է£ Սակայն նոյեմբերի 4¬ին կալիֆոռնիացիք հանրաքվեով որոշեցին նահանգի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել` օրինական համարելով միմիայն տղամարդու և կնոջ ամուսնությունը£ 2009¬ի մայիսի 26¬ին Կալիֆոռնիայի Գերագույն դատարանը հաստատեց հանրաքվեի արդյունքները` մի վերապահումով. մինչ քվեարկությունը գրանցված 18 հազար «երկնագույն» ու «վարդագույն» ամուսնությունները մնում են վավերական£ Ընթացիկ տարվա օգոստոսի 4¬ին էլ Սան¬Ֆրանցիսկոյի դատարանը «խոստովանել» է, թե դրանց ամուսնության գրանցման մերժումը ոտնահարում է միասեռական զույգերի քաղաքացիական իրավունքները£ Եվ այս տարեվերջին դարձյալ վերանայվելու է նման միությունները վերստին «օրինականացնելու» չարչրկված հարցը£