Կարոտի ռոմանս ըստ Մարսել Մարսոյի


Չէ, սնահավատությունից չէր£ Բոկոտն բեմելը բացօթյա թաց խաղահարթակ պարզապես ակնթարթորեն շիկացրեց ներքին սարսուռը Ծաղկաձորի կենտրոնական հրապարակի բազմաշերտ հանդիսատեսին դեմ¬հանդիման£ Բարձրաստիճան պետական այրերի, մայրաքաղաքից ամեն օր ամառանոցային այս գողտրիկ հանգստավայր ժամանողների, հովեկների ու տեղաբնակ թամաշասերների հոծ բազմության միջից իրեն հասավ տոհմական մանկավարժ մոր` ալեզարդ Վարսենիկ Սիմոնյանի հոգեսատար կենսալիցքերի հորձանքը£ Եվ յոթնամյա անջատումից հետո կրկին հայրենի հողի վրա ոտք դրած Վահրամ Զարյանը (Եղիազարյանը), Մնջախաղի միջազգային երկրորդ փառատոնի հանդիսավոր փակման, մարմնաքանդակային ձևավորմամբ ուշագրավ, հումորաշաղախ արարողակարգից հետո ձեռնարկեց մարմնակերտումն իր նոր «Խոստովանության»£ Բեմ¬դահլիճ մտերմիկ զրույցի բացօթյա կայացման անկարելիության սթափ գիտակցությամբ` հրաժարվել էր բեքեթյան հենքով Փարիզում ամբողջացրած ու բազմիցս խաղարկած նախորդ «Խոստովանություն»¬ից և 3-4 օրում նորը մտահղացել` յուրովի թարմացնելով ինքնակենսագրական պատումի մատուցման հնարքները, անակնկալ միջավայրին անհամեմատ հարիր թատերատարբերակ գտել£ Բեմահարթակին իշխող հնաոճ աթոռին ծվարած սևազգեստ աղջնակից վերհուշի տխրաթախիծ լույսն է տարածվում մթամած հրապարակում, երբ բացվում է Վահրամ Զարյանի կյանքի գիրքը£ Սուրեն Շահիջանյանի բասով հատու զրնգում է Չայկովսկու «ԾՏռ չպվՌռ, ՎՏռ Ովչպս, ՎՏռ ՊՐցչ» ռոմանսը£ Մնջախաղաց արտիստը, վերապրելով իր ռոմանսը, մերթ սևով, մերթ ճերմակով է պարուրում հուսաշող աղջնակին` մարսոյաստեղծ արտահայտչալեզվով հասանելի դարձնելով խուռներամ վերհուշի բովանդակությունը, որը ֆրանսերենով ներկայացվում էր թիկնադարձ պաստառին£ Լավատեղյակ 29-ամյա հուզառատ երիտասարդի բազմաշավիղ կենսուղու կարևորագույն հանգրվաններին` առաջին իսկ պատկերից կլանվում եմ բեմապատումի ընթացքում, մտովի գիտցածովս իմաստավորում£ 88¬ի երկրաշարժի բնավերությամբ, ոնց որ իրապատում հեքիաթում, իսպառ ջնջվել էր էպիկենտրոն Նալբանդ (Շիրակամուտ) գյուղում անցած յոթնամյա մանկությունը£ Մտապատկերում դաջված միակ հուշը սարսափազդու տնքոցն էր մարդակուլ ավերակների, երբ ռուսական փրկարարական ջոկատների հսկա ամբարձիչները իջեցնում էին փլուզված պանելների բեկորները` որևէ կենդանի արարած կամ զոհ չգտնելով£ Քանի¯¬քանիսը իրենց մահկանացուն կնքեցին չարագույժ քարակույտերում մեն մի կյանք փրկելու համար£ Հորը, ավաղ, գտան անասնապահական ֆերմայի փլատակներում` արդեն անշնչացած£ Կյանքի ուրախ թրթիռը շուտով գերիշխող դարձավ շնորհիվ մոր արտիստիկ կազմակերպվածության£ Անձնական երջանկությունը անդարձ թողած փլատակներում` նա երեք որդիներին անմնացորդ նվիրվեց` մինչ ժամանակավոր տնակ¬կացարան («ՊՏՎՌՍ») ստանալը դեգերելով Կիրովականից Երևան£ Վահրամի կյանքի սև-սպիտակ շարժանկարում առաջին շենշող գույներն առկայծում են տատի անուշ երգն ունկերում, հեռուստաէկրանին Վյաչեսլավ Պոլունինի չարաճճի մնջկատակությունների ու մեր օպերայինի բակում Մարսել Մարսոյի «մարմնաքանդակ» ծաղիկների ու թիթեռների երևալով£ Նորաբաց երաժշտական դպրոցում ստացած դաշնամուրի դասերը ներքին թշնամանք են հարուցում` ստեղնաշարին անվարժ մատներին հասցված քանոնի «հուժկու կրակահերթով»£ Կիրովականի շուկա իրենց աճեցրած կանաչեղենն «արտահանելիս» գտնում է Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքն ու, ամեն հաջորդ այցելությանը առավել ինքնավստահություն ձեռք բերելով, ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի բարյացակամությամբ հաճախում թատերաստուդիայի դասերին£ Զուր էր մայրը երազում, որ կրտսեր որդին ինժեներ կամ բժիշկ է դառնալու` չընդդիմանալով 15-ամյա պատանու անցողիկ թվացող հրապուրանքին£ Նրան հարազատացել էր կուլիսների մգլած բույրը, մինչև ականջները սիրահարված էր կրակոտ գեղեցկուհի Ա...¬ին ու հերոսուհիների գլխավոր դերակատար Գրետա Մեջլումյանին£ Եվ, Հակոբ Ազիզյանից մասնագիտական այբուբենը հնարավորինս յուրացնելով, առանց լուրջ փորձությունների հայտնվում է Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի Գուժ Մանուկյանի «դրամատիկ դերասանի» արվեստանոցում£ Մայրաքաղաքային թատերագոբելենում շուտով գտնվելով ինքնարտահայտման փնտրած հյուսվածքը Մնջախաղի թատրոնում` զուգահեռ մասնագիտանում է Ժիրայր Դադասյանի մոտ, երբեմն¬երբեմն հաջողեցնելով ինչ¬ինչ դասեր քաղել նաև Լեոնիդ Ենգիբարյանի ուշիմ սան Սոս Պետրոսյանից£ Կապույտ թիթեռնիկի դերակատարմամբ ներմուծվելով Դադասյանի «Թռիչք» ներկայացման մեջ` առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմ է բարձրանում£ Համառ աշխատասիրությամբ գործնական հմտություններ է ձեռք բերում Յուրի Կոստանյանից£ Մասնակցելով թատրոնի հյուրախաղերին Եգիպտոսում («Արթմնի երազ») և Իրանում («Չարի ծաղիկներ»)` միաժամանակ դրամատիկ դերասանի ունակություններն է զարգացնում Իվ Ժամյակի «Մսյո Ամիլկար» դիպլոմային աշխատանքի մանուկյանական բծախնդիր բեմափորձերում£ Հազիվ մի քանի բեմել էր ունեցել Կոստանյանի «Գեներ»¬ում, երբ բախտորոշ հանդիպումն է տեղի ունենում օպերային երգիչ Սուրեն Շահիջանյանի իմպրեսարիո Գուիդո Մոդերնշայմի հետ£ Վերջինիս հրավերով 2002¬ին մեկնելով Ֆրանկֆուրտ` գտնում է մնջախաղի արվեստի իր գլխավոր քուրմին` եվրոպական դպրոցի հիմնադիր Էթյեն Դեկրուի տաղանդաշատ սան Մարսել Մարսոյին (1923-2007 թթ.)£ Հայաստանում ստացած թատերակրթությամբ` դառնում է մեկն այն 30 երջանիկներից, ում բախտ է վիճակվում անզուգական դասեր ստանալ բացառիկ մնջախաղային արվեստանոցում£ Այլևս ճնշող չէր վտարանդու կարգավիճակը£ Դժվարին ու անփոխարինելի երկամյա թատերաքուրայում երեսունից զտված իննի խմբում պիտանիությունը հավաստելով` Վահրամը տարազգի ընտանիքի լիիրավ անդամ է դառնում (հենց Մարսոյի կամքով էլ կրճատվում է ազգանունը` բարեհունչ արտաբերելու միտումով)£ Տքնաջան ու ակնդետ կլանում է Ուսուցչի կատարողական տեխնիկայի գաղտնիքները` ժեստի, հայացքի, պահվածքի, շարժման մնջախաղային բառապաշարն ու մարմնի քերականությունը, ներկայացման դրամատուրգիական հիմքը պատկերավոր բացահայտելու նրբին հնարքները£ Միայն ձեռքերի շարքը շուրջ 200 անուն ունի£ Երկարավուն շարքեր են կազմում կոնկրետ բնավորություն, տրամադրություն, զգացողություն, միտք արտահայտող հայացքներն ու ժեստերը, մանրակրկիտ մշակված շարժումները£ Կառուցիկ մի համակարգ, որի խորագիտությանը որքան մոտենում ես, այնքան սրվում է ամենագետի թերահավատությունդ£ Բավական է փոքր¬ինչ նվազեցնես ամենօրյա վարժանքդ, շատ շուտով կկորցնես ամբարածդ հմտությունները£ Չկարողացար հարստացնել ներաշխարհդ մշակութային բազմատեսակությամբ, միջազգային փոխշփումներով, անվերջանալի ինքնակրթությամբ` կդադարես անհատականություն լինելուց, եթե նույնիսկ հանրաճանաչում, որոշակի փառք ես վաստակել£ Առույգ ու համառ պիտի լինես նաև, որպեսզի ինքնատիպ տեսակդ մնջախաղաց-արվեստագետի արժանավայել կայացնես ու հետևողականորեն պահպանես£ Մնջախաղացի համանման հատկանիշների դաստիարակությամբ երախտապարտ է միամիտ ու բարի, մարդասեր ու կենսախինդ Բիպի քնարական կերպարով մնջախաղի արվեստում իր անձեռակերտ արձանը ստեղծած Մարսել Մարսոյին£ Համադրելով նրանից ստացածը հատկապես Չարլի Չապլինի անզուգական կինոհերոսի ստեղծագործական նկարագրին` Վահրամ Զարյանը ինքնուրույն բեմադրություններով սկսեց ամրապնդել մարսոյական անգերազանցելի դասընթացից քաղած գիտելիքները£ Դրանց տեսական հիմնավորումն ամրակայեց` բեմական արվեստ ուսանելով Սորբոնի և «Փարիզ-8» համալսարաններում£ Կախարդված Սերգեյ Փարաջանովի արտիստական խառնվածքով ու, ամենից ավելի, ըստ իրեն մնջախաղային առաջին կինոժապավենով` «Նռան գույն»¬ով, հետազոտական աշխատանքի լծվեց£ Առավել հոգեհարազատ 7 կոլաժների սեփական բեմավորումը ամբողջացրեց դաշնակահար Վարդան Մամիկոնյանի նվագակցությամբ£ Մարսոյի դպրոցի վերջին շրջանավարտներից Լենա Վիրիսելի, Շինյա Յամամոտոյի, Բեժարի պարուհիներից` Բերենիս Պրետայի հետ մի շարք բեմադրություններ արեց, որոնցում նյութի խորիմացությամբ իմպրովիզելու ունակությունը հղկեց£ Գերադասելով կենդանի նվագակցությունը` բեմ բարձրացավ «Լավաշ» ֆոլկ¬երաժշտախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավար, ակորդեոնահար Սևան Ստեփանյանի երկացանկում հայկական մոտիվներն են նախապատվելի£ Եվ մշակութային կենտրոնի վերափոխված դարասկզբի լվացքատանը (այժմ` «Փարիզյան մոդեռն լվացքատուն») ներկայացրեց իր «Լվացքը»` մոր փռած լվացքի սառցակերպափոխությունները 2 խաղընկերուհիների հետ դիտարժան մատուցելով քնարական գծի զարգացմանը հընթացս£ Զգայացունց տպավորություն է հարուցել Սբ. Զատկի թատերայնացված պատարագը բելգիական կաթոլիկ եկեղեցում£ 3-4 հոգանոց հիմնական կազմով «The°atre des Silences» և «The°atre Suspendu» թատերահարթակներում կամերային մնջախաղային ներկայացումներ ցուցադրելուց զատ («Sepia Quartet»¬ում որպես 4¬րդ դերասան ժամացույցն է խաղարկվում) հանդես է գալիս օպերային բեմում, կինոթատրոնում Չապլինի կերպարը մարմնավորում` հանրածանոթ դրվագների զուգորդությամբ համր կինոյի դարաշրջանից հասնելով մինչև մեր օրերը£ Փարաջանովին ունենալով որպես ներշնչանքի անսպառ աղբյուր` ժամանակակից արվեստի զարգացումներին է անքթիթ հետևում` երաժշտություն (ամենասիրելին դասականներին միացած կոմպոզիտոր Դութիոն է), պար, գեղանկարչություն... Ի տարբերություն ֆրանսիացների, որոնց վաղուց է մերվել, չի խզում կապը պոեզիայի (Չարենց, Պրևեր) հետ£ «Քայլող թատերական բառարան» Պատրիկ Պավիսից իրեն փոխանցված հետաքրքրությամբ` մնջախաղի տերմիններն է խմբավորում` ընդհանուր թատերական բառարանում «մնջախաղ» տերմնից բացի նեղ մասնագիտական որևէ նշում չգտնելով£ Վերադարձի ու կարոտի «Ծաղկաձորյան ռոմանս»¬ով, հին ու նորահաստատ բարեկամությամբ` դժվար կլինի հաջորդ «հայրենադարձությունը» կրկին 7 տարով երկարաձգե լը£ Մանավանդ` սրված է ձգտումը մնջախաղային արվեստի ողջ մարսոյակերտ ներուժով ու փայլով հայաստանցի թատերասերին ներկայանալու£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ