ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ. «Մեր ամբողջ կյանքը զավեշտ է»


Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի նախագահ, գրող Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆԸ` «Նանսեն» հիմնադրամի նախագահը, արժանին է մատուցել նորվեգացի ճանապարհորդ, բևեռախույզ, մեծ մարդասեր, հայ ժողովրդի բարեկամ և նվիրյալ Ֆ. Նանսենին£ Նա հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի հայ սերունդները հիշեն, որ Եղեռնից մազապուրծ երեք հարյուր քսան հազար հայեր նանսենյան անձնագրերով քաղաքացիություն են ստացել աշխարհի հիսուներկու երկրներում, իսկ հիսուն հազարը Հունաստանից գաղթել են Հայաստան£ Ֆ. Բախչինյանի անմիջական նախաձեռնությամբ կազմակերպվել են մեծ մարդասերին նվիրված գիտաժողովներ, թարգմանվել և հրատարակվել են նրա գործերը£ Ֆ. Բախչինյանը ծնվել է Ալավերդի քաղաքում£ Ավարտելով Բագրատաշենի դպրոցը, Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումը և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը` ուսումը շարունակել է Վիլնյուսի պետական համալսարանում£ Աշխատել է «Լոռի» շրջանային և «Հայաստան» հանրապետական թերթերի խմբագրություններում£ Հայաստանի և Մոսկվայի գրողների միությունների անդամ, Վրաստանի հասարակական գիտությունների, Կովկասի ժողովուրդների և Հումանիզմի միջազգային ակադեմիաների ակադեմիկոս Ֆ. Բախչինյանը հրատարակել է «Արևային քնար», «Աստեղային խոստովանանք», «Խաչվածին մահ չկա», «Նամակներ Հայաստանից», «Բանաստեղծական ձգողականություն», «Ներաշխարհի արահետներ», «Հայ լինելու քաղցրութ յունը» «Հայ դատի հենասյունը» և այլ մենագրություններ, «Cþest la vie» և «Թափառաշրջիկը» պատմվածքների ժողովածուներն ու բազմաթիվ թարգմանություններ£ - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Երևի ամենադժվարը հետպատերազմյան սովի տարիներն էին£ Ես ծնվել եմ 1950 թ., երբ պատերազմը հինգ տարի առաջ ավարտվել էր, բայց սովը դեռ զգացնել էր տալիս իրեն£ Մեր փոքրիկ Ալավերդիում մի դասարանում սովորում էր քառասունվեց աշակերտ£ Առանց չափազանցության կարող եմ ասել, որ երևի նրանցից քառասունը քաղցած էր դասի գալիս£ Ես հիշում եմ այնպիսի օրեր, երբ տանը ուտելու բան չկար£ Հայրս կոշկակար էր. երբ նրան հաջողվում էր գումար հայթայթել, մայրս դրանով որևէ բան էր գնում` հաց ու պանիր կամ «Սկյուռիկ» շոկոլադ, շալի տակ թաքցրած բերում էր դպրոց, որ երկար դասամիջոցին ուտեմ£ Մյուս դժվարությունը տեղի ունեցավ քսան օր առաջ£ Ես շատ ծանր հիվանդացա, համարյա հրաժեշտ էի տալիս կյանքին£ Մտածում էի, որ գործերս կիսատ կմնան, ոչ թե անձնական բնույթի, այլ` հատկապես այն գործերը, որ պետք է անեի Ֆ. Նանսենի հիշատակը հավերժացնելու համար, քանի որ մյուս տարի նրա 150-ամյակն է£ Դժվարությունները շատ են£ Դրանք կան, կլինեն£ Կարևորն այն է, որ մարդը մնա մարդ, թեկուզ չկարողանա հաղթահարել իր առջև ծառացած դժվարությունները, բայց մնա իր բարձրության վրա, չաղտոտվի, վատ արարքներ չգործի£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ Հայի տեսակն` ըստ Ձեզ£ - Այդ մասին շատ եմ մտածել, հաճախ էլ կատակով ասել, որ լավ կլիներ` մարդը ֆրանսիացի ծնվեր£ Դպրոցական տարիքում քարտեզի վրա Ֆրանսիայի գույնը շատ էի հավանում£ Գիտեի, որ նրանք մեր բարեկամն են£ Բայց եթե նորից աշխարհ գայի` կուզեի նորից հայ ծնվել£ Եթե հայ ես, ունես բազմաթիվ խնդիրներ ու պիտի կարողանաս լուծում տալ դրանց£ Մենք մի ազգի զավակ ենք, որը Եղեռն է տեսել. մի ազգ, որ շրջապատված է թշնամի հարևաններով£ Այդ թշնամիները երեկվանը չեն… Ես կասեի` բարեկամներ չունենք. ո°չ Եվրոպան է մեր տերը, ո°չ Ռուսաստանը, ո°չ Ամերիկան£ Մեր ազգի միասնությունը եթե չլինի, չենք կարող լուծել մեր առջև ծառացած խնդիրները£ Միանշանակ չենք կարող ասել, թե որն է հայի տեսակը£ Դա ծայրահեղ տեսակ է£ Երկու ծայրահեղություն` սև և սպիտակ, հանճարեղ և միջակությունից ցածր, անհատականություն և բացարձակ զրո£ Աշխարհի տարբեր երկրներում եմ եղել, լսել եմ տարբեր ազգերի ներկայացուցիչների, բոլորը նույն կարծիքին են, որ մեզանում կան նշանավոր մարդիկ, ովքեր մեր ազգի այցեքարտն են և, դժբախտաբար, հանդիպում են նաև տականքներ… - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբաձրաձայնեիք£ - Երևի տղամարդու համար ամենամեծ ու գեղեցիկ գաղտնիքը իր սերն է, որ երբևէ չի խոստովանել£ Նշանակություն չունի, թե որ տարիքում ես սիրահարվել` առաջին դասարանո՞ւմ, թե՞ քսան տարեկանում, այդ գաղտնիքը պիտի պահես քո մեջ և տանես մինչև գերեզման£ Եթե բարձրաձայնես, կկորցնես այն. քո կյանքի այդ գողտրիկ զգացմունքը կդառնա բոլորինը… - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Սերն է ամենաառեղծվածայինը£ Այս կյանքում ամեն ինչ անցնում է մնայուն բան չկա£ Մնում է մի բան` մարդու անհատականությունը, որը թույլ չի տալիս տարվել առօրեական խաղերով, այլ մղում է` մնալ իր բարձրության վրա£ Դրա մեջ կոնկրետ ինձ համար ամենաէականը սերն է£ Դա մի կախարդական զգացմունք է, որն ի վերուստ է տրված£ Իհարկե` ոչ բոլորին£ Դեռ դպրոցական տարիներից զգացել եմ, որ սերը մեկի համար այդ աղջկա արտաքինն է, մյուսի համար` նրա ունեցվածքը… Սերն առեղծվածային է այն դեպքում, երբ դու սիրում ես ու… մնում անպատասխան£ Եթե մտածում ես, որ քո սիրած էակը սովորական մարդ է, դա արդեն սեր չէ£ Նրա մասին պետք է մտածել այնպես, ինչպես առաջին դասարանցին իր ուսուցչուհու մասին£ Ո°°չ այսօրվա ուսուցչուհու. այսօրվա աշակերտը գիտի, որ իր ուսուցչուհին սովորական մահկանացու է… Պետք է մտածել, որ սիրած էակը սովորական մարդ չէ, այլ` ամենաքիչը հրեշտակ…, և պիտի այդ հրեշտակին չհասնես£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը£ - Մեր ամբողջ կյանքը զավեշտ է£ Բոլորս դերասան ենք, ուզում ենք ինչքան հնարավոր է շատ խաբել, քիչ խաբվել£ Ճիշտ են ասում, որ Հայաստանում ամեն օր 3 մլն Նապոլեոն է արթնանում£ Յուրաքանչյուրին թվում է, թե միայն ինքն է ճիշտ և կարող է դիմացինին խաբել£ Երևի աշխարհի միակ ազգն ենք, որ փողոցում միմյանց նայում ենք մի տեսակ դժգոհ հայացքներով£ Ոչ մի երկրում` ո°չ հետամնաց Ուզբեկստանում, ո°չ զարգացած Ֆրանսիայում այսպիսի բաներ չեմ նկատել£ Մեզ մոտ, երբ հայացքդ հանդիպում է մեկի հայացքին, աչքերն անպայման ոլորում է£ Չգիտեմ ինչու£ Տգեղ երևույթներ շատ կան, սեր չկա, հարգանք չկա£ Լիտվայում սովորել եմ երեք տարի և ապրել£ Չնայած լիտվացիներն ավելի քիչ հանճարներ ունեն, քան մենք, բայց նրանք կարծես դաստիարակված են մեկ ընտանիքում£ Ծնողների հետ Դուք¬ով են խոսում£ Քրդերի մեջ կա մի սովորույթ, թոռնիկները, երբ տեսնում են տատիկին ու պապիկին, համբուրում են նրանց ձեռքերը£ Մեր երեխաները խոսում են հեռուստատեսային սերիալների ժարգոնով£ Նրանց համար ի՞նչ տատիկ, ի՞նչ պապիկ£ Ես վախենում եմ նրանց համար£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Հիշում եմ` երկրորդ դասարանում էի սովորում, երբ պատժվեցի Մարիամ Աստվածածնի նկարը ռուսերենի դասագրքի արանքում պահելու համար£ Ես չգիտեի, թե նա ով է£ Պահել էի` որպես գեղեցիկ նկար£ Դժբախտաաբար դրել էի այն էջում, որտեղ Լենին պապիկի նկարն էր և նրան նվիրված բանաստեղծություն£ Ռուսաց լեզվի ուսուցչուհին ուզում էր ինձ հեռացնել դպրոցից, բայց տնօրենը շատ խելացի մարդ էր, պատվիրեց նկարը տուն տանել£ Հետո ուսուցչուհին պատժվեց, կորցրեց ամուսնուն, դժբախտացավ£ Ասում էին, որ նա իր տանը փակցրել էր Մարիամ Աստվածածնի մեծադիր նկարը և բոլորին պատմում էր, թե միշտ հավատացյալ է եղել£ Բայց նկարով չի որոշվում հավատացյալ լինելը£ Ամեն մարդ պետք է հավատ ունենա և մտածի իր արարքների, իր վաղվա օրվա մասին£ Ինչ մենք ուղարկում ենք երկինք, բումերանգի օրենքով վերադառնում է մեզ…

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ