Արգելանք «աստվածային» հմայաիրերին


Մեծ Բրիտանիայի ստանդարտների կոմիտեն (ASA) արգելել է գովազդել այնպիսի համայիլներ, որոնք պատրաստված են կախարդաիրերի մասնագիտացված CoR կազմակերպության կողմից£ Այդ գովազդի դեմ բողոքել է մեկ մարդ, և այդ միակ դժգոհությունը ASA¬ին մղել է լրջորեն վերաբերվել հմայաիրերի գովազդներին£ Մասնավորապես, հրապարակումներից մեկում տեղեկացվել է, որ «7 հրեշտակների» համայիլն իր տիրոջն ապահովում է «աստվածային պաշտպանվածությամբ», նրանց հաջողություն է բերում սիրո մեջ ու մարդկային հարաբերություններում, ինչպես նաև ֆինանսական ապահովություն, մոլախաղերում հաջողություն, քաջառողջություն ու երջանկություն է խոստանում£ CoR¬ն էլ ի պատասխան հայտարարել է, որ նմանատիպ բողոքներ ինքը երբևէ չի ստացել£ Ավելին, համայիլային կախարդանքի փորձագետներն ապացուցել են, որ արդեն 1000 նման հուռութք են վաճառել և գնորդներից նամակներ են ստացել դրանց հրաշագործ ազդեցության վերաբերյալ£ CoR¬ը նաև պատրաստակամություն է հայտնել հետ վերադարձնել իր արտադրանքից դժգոհ բոլոր գնորդների վճարած գումարները` եթե գնելուց 60 օրվա ընթացքում նրանք կցանկանան հրաժարվել իրենց արտադրանքից£ Այսուհանդերձ, բրիտանական կոմիտեն հայտարարել է, որ CoR¬ը ապացույցներ չի ներկայացրել իր արտադրատեսակների արդյունավետության վերաբերյալ£