Գաղտնիքները հողի երես են ելնում


Այս արտահայտման ամենաուղղակի իմաստով` ճանապարհաշինարարները Մոսկվայի հյուսիսային մասում գաղտնի հեռախոսագիծ են հայտնաբերել£ Ավելի ստույգ` գետնափորման աշխատանքներ կատարելիս կտրել են Անվտանգության Դաշնային ծառայության գաղտնի հեռախոսագիծը£ Իրավապահների միջոցով շատ արագ պարզվել է, որ բացարձակապես պատահաբար է վնասվել լարը£ Իսկ այդ գիծն այնքան խիստ գաղտնի է եղել, որ անգամ չի նշվել շինարարական նախագծումների համար նախատեսված քարտեզում£ Իսկապես, որքա¯ն գաղտնիքներ կան հողի տակ...