Գիշատիչը` գազանանոցում էլ վտանգավոր է


Գերմանական Լյունեբախի Eifel-Zoo կենդանաբանական այգում արջը վնասել է նիդեռլանդցի 3 տարեկան մի աղջնակի ու նրա 34-ամյա հորը£ Նրանց, բարեբախտաբար հաջողվել է փրկել (տեղեկացրել է RTL հեռուստաալիքը)£ Կենդանիների վանդակ կոչվածն այս գազանանոցում հարաբերական է£ Առանձնացված տարածքները վանդակապատված են` մարդկանց ապահովության համար£ Փոքրիկը, սակայն, կարողացել է անցնել ճաղերի արանքով ու ընկել է ջրով լի փոսը£ Հայրը մեծ արագությամբ թռել է մետաղյա պատնեշի վրայով, սակայն հիմալայան արջն ավելի արագ է հասել աղջկան ու թաթով հարվածել նրա գլխին£ Հորը հաջողվել է դուրս քաշել դստերն ու փախչել, բայց արջն էլ հասցրել է պատառոտել նրա ոտքը£ Ուղղաթիռով նրանք հիվանդանոց են հասցվել£ Ոստիկանությունում նշել են, որ նրանց բախտն ուղղակի բերել է£ Հետաքննությունը հիմա փորձում է պարզել` միջադեպը գազանանոցի աշխատակիցների՞, թե՞ ծնողների անփութության հետևանք է£