1 ՀԱՐՑ


 

- Ընդունենք` Հայաստանն այն հզոր պետությունը չէ, որն ի վիճակի լիներ ազդել Սիրիայի իրադարձությունների վրա: Բայց դրանց վերաբերյալ Հայաստանի հասարակության դիրքորոշումները, հայաստանյան մամուլի հրապարակումներն արդյո՞ք կարող են ազդեցություն ունենալ սիրիահայերի վիճակի հարցում:

Հարցին պատասխանում է ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի արաբագետ Հայկ ՔՈՉԱՐՅԱՆԸ:

- Սիրիայի թե´ իշխանությունը, թե´ ընդդիմությունը հետևում են այստեղի արձագանքին: Հայաստանը որպես հայության կենտրոն` շատ էլ թույլ երկիր չի, հզոր երկիր է, եթե դիտարկում է իրեն որպես հայկական ցանցի անդամ` աշխարհում սփռված իր տարբեր համայնքներով, որոնք պետք է աշխատեն: Եթե դիտարկում է որպես Հարավային Կովկասում սահմանները փակ պետական միավոր, ապա պետք է նստենք ու լռենք: Կարճ ասած` նայած թե իշխանություններն ինչպես են դիրքավորվում այս հարցում: Եվ հասարակությունն իր հերթին իրավունք ունի իր դիրքորոշումն արտահայտել խնդրի շուրջ: Իսկ դիրքորոշումն ուղղված է մասնավոր սեկտորի վարած քաղաքականության դեմ` ավիատոմսերի թանկացման, և այն ամենի, ինչն իրականում ազդում է: Եկեղեցին ինչպե՞ս արձագանքեց. արձագանքեց միայն Արամ աԱռաջինը, և ասածն այն էր, ինչն իրականում պետք է ասեր Էջմիածինը: Այս ամենը մանրանկարի կտորներն են, որոնք եթե հավաքվեն, կստացվի, որ սիրիահայը, լիբանանահայը և մնացած վայրերում գտնվող հայերն ընդունում են, թե կա մի երկիր, որը մտահոգ է և օգնում է: Անգամ կարող է չօգնել, բայց հայտարարի, որ կօգնի: Սրանք գործիքներ են, որ եթե ազդում են` ուրեմն վատ են ազդում, որովհետև չի երևում արձագանքը:

Ա.Դ.