ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԴԵՄՔԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է


 

Սիրիայի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների սցենարը միտված է նաև Իրանին: Այսինքն, Սիրիայում ցանկալի իշխանափոխություն իրականացնելուց հետո Արևմուտքը պատրաստվում է հարձակում գործել Իրանի վրա: Ռուս փորձագետներից մեկը ահա ինչ կարծիք է արտահայտել.

- Արևմուտքն այսօր ուղղվել է Իրանի դեմ, և այդ առումով մտադիր է օգտագործել Ադրբեջանին, որը հարմար հարթակ կարող է տրամադրել ԻԻՀ-ի դեմ հարձակման համար: Այդ սցենարի իրականացման համար Արևմուտքը, հնարավոր է, Ադրբեջանի համար որպես վարձատրություն է  դիտարկում Լեռնային Ղարաբաղը:

Փորձագետի այս տեսակետը մեզ համար նոր չէ, գիտենք, որ առայժմ թաքուստված, սակայն գործնական աջակցություն ստանում է Ադրբեջանն Արևմուտքից: Աջակցության հետ միաժամանակ` Ղարաբաղը նրան հանձնելու խոստումներ: Զարմանալին այն է, որ ռուս փորձագետներն այս մասին բարձրաձայնում են Հայաստանում` լռություն պահպանելով իրենց երկրում. չէ՞ որ տարածաշրջանում ցանկացած փոփոխություն առաջին հերթին վնասում է Ռուսաստանի շահերը...