ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ… ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՇՎԻՆ


 

Երևի աշխարհում չկա մի հայ, ով իր մասնակցությունը բերած չլինի «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքներին` աջակցելու համար առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը: Բայց ահա գտնվել է մի ընկերություն, որը Հայաստանում բարեգործություններ է անում` ի հաշիվ Լեռնային Ղարաբաղի: Այդ ընկերությունը «Վիվասել ՄՏՍ»-ն է` Ռալֆ Յիրիկյանի գլխավորած կառույցը, որը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս նոր բարեգործություններով` բնականաբար, ունենալով չափազանց հաշվենկատ դիրքորոշում այդ բարեգործություններում: Իսկ գումարների մի զգալի մասը, որը ներդրվում է տարբեր ծրագրերում, պարզվում է` կուտակվում է «Ղարաբաղ ՏԵԼԵԿՈՄ»-ի` աշխարհում ամենաբարձր համարվող սակագներից: Այս ընկերությունը սահմանել է այնպիսի սակագներ, որոնք ռեկորդային են և բառացիորեն թալանում են բաժանորդներին: Բազմիցս է խոսվել այս մասին, բազմիցս են ղարաբաղցիները դժգոհել, որ սակագների պատճառով` զրկված են Ղարաբաղից դուրս գտնվողների հետ շփվելու հնարավորությունից: Բայց Ռալֆ Յիրիկյանին այս ամենը չի հետաքրքրում. նա իր «կորպորատիվ» բարեգործությունն է անում…