Բառը ջնջվեց, իսկ երևո՞ւյթը...


 

Չինարենի ամենահեղինակավոր բառարաններից մեկի նոր հրատարակությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Աղմկողներն էլ գեյ-ակտիվիստներն են, որոնք խիստ զայրացել են` բառերի ցանկում չգտնելով tongzhi բառի նշանակությունը: Ավելի ճիշտ` բառը կա, բայց դրա «համասեռամոլ» բացատրությունը չկա: Որքա˜ն մտահոգ են համասեռամոլները, որպեսզի ոչ մի տեղ իրենց չմոռանան. նույնիսկ բառարանում:

Նրանց չի բավարարում այն, որ «ոչ ավանդական սեռակողմնորոշվածներ» իմաստն արտահայտող ուրիշ հիերոգլիֆներ առկա են բառգրքում: Tongzhi-ն առանձնակի իմաստ ունի. և ոչ միայն միասեռականների, այլ նաև կազմողների համար: Խնդիրն այն է, որ այդ բառակազմության նույն հիերոգլիֆներն արտահայտում են «ընկեր» իմաստը: Ավելին, չինական առաջնորդները գերազանցապես միմյանց դիմում են tongzhi բառով:

- Դուք այդ խոսքը կարող եք օգտագործել` ինչպես հարմար կգտնեք: Բայց այդ մասին մենք չենք հիշատակի բառագրքում: Մենք չենք կամենում նպաստել դրա նոր իմաստի տարածմանը,- լեզվաբան Ցզյան Լյանշենի բացատրությունը մեջբերել է BBC-ն:

- Մենք գիտենք այդ իմաստը, բայց չենք կարող դա ներառել,- հայտարարել է գիտնականը:

Իսկ նվիրական «ընկեր» բառի այդօրինակ գռեհկացման հեղինակները հակակոմունիստներն են եղել` ծաղրելով Կոմկուսի ղեկավարների շրջանում տարածված համբուրվելու սովորույթը: Եվ որպես հայհոյանք հնչող երկիմաստությունը լայն շրջանառություն է գտել Թայվանում ու Հոնգկոնգում: Իսկ երբ այդ քաղաքներն ընդգրկվել են ՉԺՀ կազմում` տարածվել է ամբողջ երկրում և այնպես հիմնավորվել, որ նույնիսկ կորցրել է հեգնական իմաստը:

Խե˜ղճ «ընկերներ»…

Ի դեպ, մինչև 1997 թ. չինական արդարադատությունը համասեռամոլությունը համարել է քրեական հանցանք: Դրանից հետո միասեռական հարաբերությունները պաշտոնապես անվանել են հիվանդություն: Բայց, ինչպես տեսնում ենք` դրանից երևույթը ոչ միայն չի կանխվել ու չի վերացել, այլ տարածվել է այնքան, որ հիմա ընկեր-համասեռամոլներն իրենց «տիտղոսի» բառարանային ամրագրման համար են պայքար մղում: