ԱՉՔնԵՐՍ ԼՈՒՅՍ, ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԵՆՔ


 

Հոգեբուժության մեջ մի բաժին կա, որն ուսումնասիրում է «մեծամոլության մոլուցքը», ինչպես նաև այն հիվանդներին, ովքեր իրենց Ներոն, Նապոլեոն, Հիտլեր, Ստալին ու էլի նման «բաներ» են պատկերացնում: Այսօր մեր կողքին հայտնվել է մեկը, ով հանդես է բերում այդ հիվանդությունների բոլոր ախտանիշները, ելույթներ ունենում, ասուլիսներ տալիս: Խոսքը վերաբերում է էպոսագետ Վարդան Սեդրակյանին, ով արդեն իրեն հռչակել է երկրի չորրորդ նախագահ և աջ ու ահյակ է ցողում իր հրամանագրերը:

Օրերս, խոսելով Արցախում տեղի ունեցած ընտրությունների մասին, էպոսագետն ասել է, որ իրեն ԼՂՀ ընտրությունները չեն հետաքրքրում.

- Ես բազմիցս ասել եմ, որ արտաքին քաղաքականության հարցերում իմ առաջին հրամանագիրը լինելու է Արցախյան պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կողմից ազատագրած տարածքները որպես Հայաստանի մաս հռչակելը: Հիմա թե ինչ է կատարվում այնտեղ, ինձ քիչ է հետաքրքրում, քանի որ եկող տարի գարնանն այդ ամբողջ պատմությունը վերջանալու է: Արցախը և ազատագրված տարածքները լինելու են Հայաստանի անբաժանելի մաս և այդ ամբողջ տարածքի վրա ստեղծվելու է Հայաստանի Հանրապետության երկու նոր մարզ` Արցախն ու Փայտակարանը: