Պետանվտանգությո՞ւն, թե՞ իրավունքների ոտնահարում


Շվեդիայի խորհրդարանի ընդունած նոր օրենքը հատուկ ծառայություններին արտոնում է առանց դատարանի թույլտվության լրտեսել երկրի քաղաքացիներին: Հիմա արդեն հատուկ ծառայությունները կարող են լսել ինչպես ներքաղաքային ու միջքաղաքային, այնպես էլ միջազգային բոլոր հեռախոսազրույցները: Ավելին, նրանք իրավունք ունեն ծանոթանալ բոլոր հեռախոսագրերի բովանդակությանը (ֆաքս) և էլեկտրոնային փոստերի պարունակություններին: Նոր օրենքի կողմնակիցները գտնում են, որ այն անհրաժեշտ է ազգային անվտանգությունը պաշտպանելու համար: Հակառակորդների փաստարկն էլ հիմնավոր է` անձնական խոսակցություններին ականջ դնելը ոտնահարում է քաղաքացիների իրավունքները: