Պահպանակներ` «Օբամա» և «Մաքքեյն»


Դրանք այս օրերին մատչելի են Ինտերնետում: Ռետինե այդ ապրանքները ցանցային «վաճառասեղաններից» ուղղակի «թռցնում» են անհավատալի արագությամբ: Կայքում, ուր վաճառվում են Օբամայի պատկերով պահպանակներ, մակագրություն կա` «Անվստահության ժամանակներ են եկել: Տնտեսությունը նման է մաստակի փուչիկի, և կյանքը դառնում է խամրած… Սակայն հիմա կան «Օբամա» պահպանակներ. այլազանության համար դուք կարող եք վստահել դրանց»: Իսկ մրցակիցներն առաջարկում են` «Ձեր մարտիկներին այնպիսի տվեք պաշտպանություն, որին նրանք արժանի են. գնե°ք «Մաքքեյն» պահպանակներ»: