Քաղաքապետին մեղադրում են


Օրլոյի քաղաքապետ Ալեքսանդր Կասյանովին հետախուզում է հայտարարել չուվաշական Նովոչեբոկսարա քաղաքի դատարանը` հաղորդում է է "ԼվՑպՐՒՈՍր" գործակալությունը: Ընթացիկ տարվա մայիսի վերջին դատարանը վավերացրել է Կասյանովի ձերբակալությունը` վճռելով, որ նա խուսափում է դատական նիստերից և միտումնավոր ձգձգում է դատընթացը: Քաղաքապետի փաստաբան Միլենա Միրոշնիչենկոն էլ իր հերթին հայտարարել է, որ իր պաշտպանյալը իր բնակավայրում բուժումներ է ընդունում և հիվանդութ յան պատճառով չի կարող Չուվաշիա մեկնել: Դատարանը մերժել է գործի քննությունը երկու շաբաթով հետաձգելու նրա խնդրանքը և Ալ. Կասյանովին մեղադրել 136 միլիոն ռուբլի թաքցնելու մեջ. այդ գումարը ենթակա է բռնագանձման` հարկերի գծով ապառքների հաշվին: