«Ախ, Վերնիսաժ…»


Մայրաքաղաքային մշակութային հագեցած ամառնամուտի կարևոր իրադարձություններից է հիմնանորոգված Նկարչի տան վերաբացումը ՀՆՄ 75-ամյակը նշանավորող հանրապետական ցուցահանդեսով: Վերջին տարիների ընթացքում այդ առիթով առաջին անգամ պետական աջակցությամբ և կոնկրետ ուշադրության արժանացած ամենաբազ մանդամ (մոտ` 1200 արվեստագետ) ստեղծագործական ընտանիքում, արժանապատիվ վաղվա օրվա հանդեպ վերականգնված հավատը, տոնական իրարանցման մեջ է ներառել նաև ցուցասրահները հեղեղած այցելուներին: Երբեմնի սեյսմավտանգ սրահները անճանաչելիորեն փոխված են: Նախկին 620 քմ տարածքն ընդարձակվել է` հասցվելով 1002 քմ-ի: Դահլիճները կառուցվել են արդիական պահանջներին համապատասխան: Հիմա արդեն կարելի կլինի կազմակերպել միջազգային բիենալեներ, որոնցից անմասն է մնացել մեր տարածաշրջանը: Առաջին հարկի 500 քմ մակերեսով ցուցասրահը միանգամայն հարմար է ՀՆՄ վաղեմի այդ մտահղացումն իրագործելու համար: Մանավանդ` ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանի առաջարկը գործնական արձագանք է գտել ԱՊՀ և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում: Բայց առանց լուրջ պետական օժանդակության ոչ միայն անհնար է կյանքի կոչել ՀՆՄ երկար փայփայված ծրագրերից գեթ այս մեկը, այլև պահպանել ու շահագործել «Ռենգեմա» շինարարական ընկերության կողմից, փոխշահավետ գործարքով, վերակառուցված ՀՆՄ վարչական շենքը: ««Վաճառելով» դահլիճների վերնամասի օդը` միությունը կարողացավ վերակառուցել դրանք «Ռենգեմա»¬ի միջոցներով` որպես բարեգործական ներդրում ստանալով վարչական մասի հիմնանորոգումը,- տարածված ասեկոսեները վերջակետում է ՀՆՄ նախագահը£- Ընկերությունն էլ ունեցավ 3-4 հարկ բարձրությամբ սեփական գրասենյակներ` չխաթարելով պատմական արժեք ներկայացնող «Երևան» հյուրանոցի և Ազնավուրի անվան մերձակա հրապարակի ճարտարապետական ու գեղագիտական ամբողջությունը» £ Առաջնահերթ է դառնում հարկային արտոնությունների սահմանումը, ինչպես և մյուս ստեղծագործական կառույցների համար£ Ցուցահանդեսային բեղուն գործունեություն ծավալելով` ՀՆՄ¬ն կխթանի հայրենիքում մնացած ու վերնիսաժային սահմանափակ պահանջարկին հագուրդ տալով իրենց գոյությունը հիմնականում պահպանող մոտ 700 նկարիչների ստեղծագործական վերընթացը£ Պետության կողմից իսպառ անտեսվածության բարդույթով տառապող նկարչական մեծաթիվ ընտանիքի վարկանիշը բարձրացնելու առումով անհետաձգելի անհրաժեշտություն է դառնում պետական պատվերով թեմատիկ մրցույթների անցկացման բարի ավանդույթի վերականգնումը£ Ասենք, Արցախյան ազատամարտի թեմայով, որն այդպես էլ լիարժեք գեղանկարչական վերարտադրության ու պատշաճ իմաստավորման չի արժանացել£ Միջազգային մշակութային ներկա ասպարեզում վերահաստատվելու հեռանկարն էլ ի զորու չէ իրականանալու առանց պետական բարյացակամության£ Մինչդեռ բազմաթիվ հրավերներ են ստացվում£ Առայժմ ընդունելի է եղել միայն Թուրքիայինը, քանի որ տեղի կառավարությունն է հոգացել ծախսերը£ Հայ նկարիչներից մի քանիսը, այդ թվում և Կարեն Աղամյանն իր «Նետաձգություն» աշխատանքով, հրավիրվել են մասնակցելու Չինաստանում կայանալիք համաշխարհային բիենալեին£ 22,5 մլն դոլար է տրամադրել չինական կառավարությունն օլիմպիադային նվիրված այդ լայնամասշտաբ միջոցառումն անցկացնելու նպատակով£ Առանց սեփական ֆինանսական լծակների անկարելի է այդ հեղինակավոր հրավերն ընդունելը£ Ինչպես և Եվրոպական նկարիչների միության բեռլինյան համաժողովին մասնակցելը£ Հոբելյանական ցուցահանդեսում ներկայացված մոտ 500 կտավներով ու քանդակներով, կիրառական արվեստի ուշագրավ նմուշներով ՀՆՄ¬ն վերստին հավաստեց իր ստեղծագործական ներուժի հավատընծա կարողությունների մասին£ Հարկ է, որ ինքն էլ ակտիվ համագործակցության կոնկրետ նախաձեռնություններով կարողանա շահագրգռել Նկարչի տան վերաբացման փաստով խանդավառված պետական պաշտոնյաներին£ Եվ, կարծում եմ, հնարավոր կլինի տաղանդավոր արվեստագետներից շատերին վերադարձնել «վերնիսաժային» պարզունակ գունագծումներից ու տաշվածքներից դեպի բարձր և Ժամանակի փորձություններից ապահովագրված արարումը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ