Մշակույթի մերձեցնող ուժով


Գերմանիայի Դաշնության Հանրապետության հետ մշակութային փոխշփումների ակտիվացման առաջին խթանը Արամ Խաչատրանի հոբելյանական միջոցառումների անցկացումն էր ԳԴՀ¬ում ՀՀ դեսպանության հետ համատեղ£ 2004¬ից սկսեցին իրականացվել թանգարանային և գրադարանային ոլորտում համագործակցության ծրագրերը, որոնք էլ հուշեցին հայ¬գերմանական մշակութային փոխառնչությունների հնագույն արմատները գտնելու գաղափարը£ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ կազմակերպվող արշավախմբերը, պատմամշակութային վերականգնողական կենտրոնի հետազոտությունների հիման վրա, ենթադրում են սենսացիոն տվյալներ հայտնաբերել հատկապես վաղ շրջանի հնագիտական պեղումների արդյունքում£ Երկու երկրների միջև ձևավորված կայուն, դինամիկ հարաբերություն ները ամուր գիտական բազա ստեղծելու ռեալ հնարավորություն կտան£ ԵՊՀ¬ի 90-ամյակի կապակցությամբ նոր ուսումնական տարվանից, Մ. Լյութերի անվան համալսարանի պատվիրակության ներգրավմամբ, կխորացվի հասարակագիտություն, գերմանագիտություն և աստվածաբանություն մասնագիտությունների ուսուցումը£ «Մաշտոց» հայագիտա կան կենտրոնի 10-ամյա հոբելյանի առթիվ կբացվի հայոց լեզվի և գրականության ամբիոնը£ Երևանյան 4 հանրակրթական դպրոցներում, համատեղ ջանքերով, մեծ ձեռքբերում ներ են արձանագրվել գերմաներենի խորացված ուսուցման գծով£ 62 աշակերտներ ԳԴՀ կրթաթոշակ են ստանում£ Ամեն տարի դպրոցականների խմբերի փոխայցելություններով ամրապնդվում է հաստատված բարեկամությունը£ Այցը Մայովկա կղզի, 14-օրյա համատեղ հանգիստը, դրա վկայության վերջին խոսուն փաստերից է£ Տիրապետելով միմյանց մայրենի լեզուներին, ճանաչելով պատմամշակութային ժառանգությունը` հայ և գերմանացի երեխաները բարիդրացիական համակեցություն կարող են ապահովել իրենց երկրների փոխհարաբերություններում£ Այս հեռահար նպատակադրվածությամբ կրթության ու մշակույթի բնագավառները անանջատ են զարգացվում£ Սևանի և Սարդարապատի դպրոցների ընդգրկումը հանրակրթական ծրագրերում, Գյումրիի «Բեռլին» հյուրանոցային համալիրի մշակույթի հիմնադրամի հետ կապերի աշխուժացումը խոսում է այն մասին, որ Հայաստանի մարզերն էլ կվայելեն բարեկամության քաղցրահամ պտուղները£ ԳԴՀ Սաքսոնիա-Անհալտ և Հալլե երկրամասերի պաշտոնատար անձինք, իրագործելով իրենց երկրի արտաքին մշակութային քաղաքականությունը, հնարավորություն են տալիս արդի միջազգային դաշտում բարձրացնելու նաև հայ մշակույթի ճանաչողականությունը£ Ուշագրավ է, որ նրանք մշակույթը չեն անջատում գիտության ու կրթության բնագավառներից£ Սաքսոնիա-Անհալտ երկրամասի կրթության և մշակույթի նախարար, դոկտոր-պրոֆեսոր Յան¬Հենդրիկ Օլբերտցի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ համոզվում ես նման դիրքորոշման հեռահար նպատակասլացության մեջ£ Հայ¬գերմանական երկկողմ համագործակցության ոլորտային բազմազանությունն են հաստատում հայկական տարբեր համույթների (Հայաստանի երիտասարդական, ֆիլհարմոնիկ և «Սերենադ» կամերային նվագախմբերի, «Հովեր», «Հայաստանի փոքրիկ երգիչներ» և «Սպեղանի» երգչախմբերի, «Ակունք» ազգագրական համույթի…) ու մի շարք անհատ կատարողների հյուրախաղային ելույթները ԳԴՀ¬ի քաղաքներում£ «Կարոտ» հայկական ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրությունը Բեռլինում£ Բոննի քաղաքապե տարանի աջակցությամբ VDR հեռուստաընկերության նկարահանած Հայաստանի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ վավերագրական ժապավենի առաջացրած մեծ հետաքրքրությունը£ Գերմանիայի «Կուլտուր ակտիվ» կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում իրականացված «Rock for Peace» փառատոնը£ Անգնահատելի է Բեռլինի «Theater unterm Dach» և ԵՊՀ թատրոնների «Վերջին մտքի հեքիաթը» (ըստ Էդ. Հիլզենրաթի) համատեղ ներկայացման նշանակությունը Հայոց Մեծ եղեռնի անլուծելի մնացած խնդիրների վրա համաշխարհային հանրության զգոնությունը կենտրոնացնելու տեսակետից£ Նշանակալից է Հայաստանի գործուն մասնակցությունը Մայնի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ամենամյա տոնավաճառին£ Այս օրերին Գեղագիտության ագգային կենտրոնի Փոքր թատրոնը մասնակցում է Ռուդոշտատում անցկացվող Մանկական թատրոնների առաջին միջազգային փառատոնին£ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում «Արտավազդ» շահած «Օֆելյայի ստվերների թատրոնը» (բեմ.` Վահան Բադալյան) ներկայացումը, վստահ եմ, բազում համակիրներ կգտնի£ Մշակույթի մերձեցնող ուժով անպայման կարելի կլինի կասեցնել անհեթեթ առճակատումները, արյան հեղեղները Երկիր մոլորակի վրա£ Մնում է, որ պետական չինովիկները հետևողականորեն իրագործեն խելամիտ մշակութային քաղաքականություն` նվազեցնելով քաղաքագետների ջանադրության անարդյունավետության հետևանքների ծանրությու նը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ