«Սքենառ» թերապիան հուսո հրվանդան


Հայտնի է, որ հատկապես երկար ժամանակ էքստրեմալ պայմաններում գտնվելիս, մեծանում է մարդու օրգանիզմի հակվածությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ և առաջանում են նրա առողջության տարատեսակ շեղումներ: Հատկապես տիեզերագնացության մեջ դրա դեմն առնելու համար, սրանից մոտ 30 տարի, առաջ, ՍՍՀՄ գաղտնի լաբորատորիաների առաջ խնդիր դրվեց, ավանդական բժշկության հիման վրա ստեղծել մի այնպիսի ունիվերսալ սարք, որ առանց դեղերի ու վիրահատության (առանց ցավերի) նախ հայտնաբերվեն և ապա բուժվեն այդպիսի հիվանդություններ: Արդյունքում, 1982 թ., չինական բժշկության և արևելյան ռեֆլեքսոթերապիայի հիման վրա, խորհրդային գիտնականները ստեղծեցին «ՍՔԵՆԱՌ» սարքը, որից էլ ծնվեց ՍՔԵՆԱՌ թերապիան (հապավում, որը ռուսերենից թարգմանաբար նշանակում է «ինքնավերահսկող էլեկտրական նեյրոադապտացնող կարգավորիչ»), որի արդյունքն այնքան շշմեցուցիչ էր, որ այն անմիջապես «սեփականաշնորհվեց» Կրեմլի կողմից և շուրջ 20 տարի, տիեզերագնացներից բացի, ծառայեց նաև որպես լոկ Քաղբյուրոյի անդամների այսպես ասած «վերակենդանացման» միջոց... Ախտորոշումը կատարվում է համակարգչի միջոցով, որն էլ կազմում է նաև հայտնաբերված հիվանդությունների «քարտեզը»: Բուժման ժամանակ օգտագործվում են օրգանիզմի ներքին պաշարները և իրականացվում է վերականգնողական ֆունկցիա: «ՍԿԵՆԱՌԸ»` սահելով հիվանդի մաշկի վրայով, նրա օրգանիզմի հետ մտնում է փոխադարձ կենսաբանական կապի մեջ և կպչելով մարմնի հիվանդ հատվածին` մատնանաշում է հիվանդության օջախը: Այդ սարքի հանճարեղությունը այն է (բոլոր բուժվողների կարծիքով), որ բժշկի փոխարեն ինքն է որոշում« «թե որտեղ, ինչքան և ինչպես աշխատի»: Այնուհետ: Մաշկի վրայով սահելիս, նրա ազդակները փոխվում են ինքնաբերաբար, կախված տվյալ մարդու օրգանիզմի աղաջրային հավասարակշռությունից և, որն ըստ իս ամենակարևորն է, երբ օրգանիզմը հավաքում է իրեն անհրաժեշտ ազդակների քանակը, սարքն ինքն իրեն անջատվում է և պոկվում մարմնից: Այստեղից էլ այն հրաշքը, որ սարքը որևէ մեկին վնաս պատճառել չի կարող: Տարիների փորձը ցույց է տալիս, որ ՍՔԵՆԱՌ թերապիայի միջոցով բուժման ենթակա են բազմաթիվ հիվանդություններ, ինչպես օրինակ` նևրոզներ, բրոնխիալ ասթմա, հիպերտոնիկ, միզաքարային, պարադոնդոզ, հայմորիտ, ճողվածքներ և այլն, նույնիսկ` էպիլեպսիա և երևանյան հիվանդություն, ցավոք, բացի չարորակ ուռուցքներից: Կա նաև երկրորդ հրաշալի սարքը, որը կոչվում է «ՉԱԿՐԱ» և այն ՍՔԵՆԱՌԻ հետ համագործակցված կարող է վերականգնել նաև վնասված տեսողական և լսողական նյարդերը: «ՉԱԿՐԱՆ» ծառայում է նաև որպես այսպես ասած բուժական ծածկոց, որը մեկուսացնում Է օրգանիզմը արտաքին ազդակներից և հնարավորություն տալիս գլխուղեղին գործի դնել մարդու ներքին պաշարները և վերականգնել հիվանդ օրգանների բնականոն ֆունկցիաները, հատկապես գլխուղեղի ռիթմերը... ՍՔԵՆԱՌԸ Հայաստան Է ներկրվել 2002 թվականին, դրա առաջին ջատագով, անվանի բժիշկների ընտանիքում մեծացած և պրակտիկ բժշկության (նաև Արցախում) ու բժշկագիտության մեջ թրծված ՌՈՒԲԵՆ ՌԱԶՄԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, որն Էլ հանդիսանալով ՍՔԵՆԱՌ թերապիայի հիմնադիրը Հայաստանում, ներկայումս ղեկավարում Է Նոր Նորքի 3-րդ զանգվածում գտնվող Գրիգոր Լուսավորիչ Շտապօգնության հիվանդանոցի առաջին հարկում տեղավորված ՍՔԵՆԱՌ առողջարանական կենտրոնը, որտեղ նրա դիպուկ բնութագրմամբ` բուժվում Է ոչ թե առանձին հիվանդություններ, այլ Մարդը: ...Առաջին տպավորությունը նրանից ես ստացա հեռուստաէկրանից և նրա տրամաբանված խոսքին ականջալուր, իմ լրագրողական նոթատետրում անմիջապես գրեցի ինձ դուր եկած նրա հետևյալ դատողությունը. «Սարքն ունենալուց բացի, անհրաժեշտ է նաև ունենալ բժշկական միտք և ինչ-որ տեղ էլ բնատուր հատկություններ»: (Նույնը ես կասեի նաև «դիպլոմ» հասկացողության առումով): Հաջորդ օրը ՎԱՀՐԱՄ ՈՐԴՈՒՍ հետ արդեն նրա «հյուրն» էինք, հերթական հույսի ակնկալիքով, որ գուցե այս բուժական նորույթին ապավինելով, հնարավոր լինի նրա առողջական վիճակի մեջ մի նոր առաջընթաց քայլ կատարել: Ընդունեց բարեհամբյուր, իսկական բժշկին վայել գիտակ հոգատարությամբ և շուտով կլրանա մեկ ամիսը, ինչ նրա ղեկավարած կենտրոնի բուժիչ մթնոլորտում կարծես արդեն աղվամազում է մեր հույսը (հատկապես կարգավորվել է երերուն քայլվածքը), ձեռամբ և մտոք իր իսկ ղեկավարությամբ տեղում կատարելագործման մեծ դպրոց անցած, հատկապես հմայիչ բուժքույր, իր գործի մեծ գիտակ Արմինե Մարսելի Մանուչարյանի և օպերատորներ` փորձառու Վլադիմիր Աշոտի Մեսրոպյանի և միշտ ժպտերես, դարձյալ իր գործի գիտակ Հեղինե Խաչատուրի Հովսեփյանի: Արմինեի և Հեղինեի նկատմամբ իր շնորհակալական համակրանքը Վահրամը խտացրեց պուշկինյան հայտնի տողի մեջ, ինձանից պահանջելով այն հնչեցնել այսպես. «Հույսը վշտերի ԲՈՒԺՔՈՒՅՐՆ հավատարիմ»... (Ես դա հասկանում եմ նաև որպես նրա ԿԱՐՈՏ, քանզի դաժան ճակատագրի բերումով երկուսիս քույրերն էլ մնացին «օտար ամայի ճամփեքի վրա», ցավին անտարբեր, դավին գործակից): Ես ևս որպես, ցավոք, վաստակավոր հիվանդատեր, հատկապես Արմինեին և Հեղինեին եմ հղում իմ հայրական շնորհակալական խոսքն ու օրհնանքը, ընդհանրապես գոհ լինելով նաև բոլորից, բարետես ու իրենց գործի գիտակ բժշկուհիներ Քրիստինե Իսպիրյանից, Կարինե Սարգսյանից, ավագ բուժքույր Լաուրա Առուշանյանից, բուժքույրեր Գոհարից, Վարդուհուց, Նելլից և իհարկե իմ նախկին աշակերտուհի, մայրապետ Գոհար Չիբուխչյանից: Այո, ՍՔԵՆԱՌԸ Հուսո Հրվանդան է, որին վստահողների թիվը օրավուր ավելանում է: Նրանցից մեկը` Շչուկինա Նինան (Դրոգոնով Սերգեյի մայրը), ինձ խնդրեց իմ շնորհակալական խոսքում իր կողմից ավելացնել. «Աստծո ձեռքը թող միշտ լինի Ոուբեն Ռազմիկիչի, նրա շնորհալի անձնակազմի և նրանց հավատացող հիվանդների վրա»: Ավելացնում եմ` ԱՄԵՆ... Վիսլա ԱԵԴՐԱԿՅԱՆ