ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Թոխմախ գյոլ + ...կամ Հմայակի երազանքը Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով` «եթե 131 պատգամավորի մեջ գոնե մեկ ազնիվ ու խիզախ մարդ գտնվի, պետք է գնա ու ծաղկեպսակ առնի, տանի դնի ԱԺ դահլիճում»: Եթե հանկարծ բոլոր պատգամավորների մեջ այդպիսի «խիզախություն» ի հայտ գա, պատկերացնո՞ւմ եք` ինչ շքեղ գերեզմանոցի կվերածվի խորհրդարանի նիստերի դահլիճը: Ինչպե¯ս կփառավորվի Հմայակի հոգին: Օ¯, ժամանակներ, օ¯ հուշեր Վազգեն Մանուկյանը համոզված է, որ եթե ինքը դառնա ընդդիմության միասնական թեկնածու, ապա ուղիղ 12 տարվա «ընդմիջումից» հետո կրկին կտապալվեն խորհրդարանի ցանկապատերը, և կգա իշխանությունների` գնացքից թռչելու ժամանակը: Դալտոնիզմ և կատարակտա Զարմանալի հայացքով են ամերիկացիները նայում աշխարհին: Օրինակ, սերբերը նրանց աչքին հրեշ են երևում, ադրբեջանցիները` հրեշտակ: Սերբիայի տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում, Ադրբեջանինը ճանաչում են: Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական դալտոնիզմ` գումարած նավթից առաջացած կատարակտա (գոնե հավկուրություն լիներ): Տարբեր հույսեր Ղարաբաղցիների հույսը հիմա Բակոն է, Ադրբեջանցիներինը` կրկին ՆԱՏՕ-ն: Շոգեքարշից թռչելու ժամանակը ՕԵԿ-ից հեռացած նախկին պատգամավորները դեռ չէին էլ հասցրել մի կարգին տեղավորվել, երբ ստիպված եղան թռչել Տիգրան Կարապետիչի շոգեքարշից: Ախր, պե՞տք էին այդքան հաշվարկները Ասում են` Արտաշես Գեղամյանը խոր հիասթափություն է ապրել այն պատճառով, որ մանրակրկիտ ուսումնասիրությամբ վերջապես պարզել է հետևյալը. ընտրակաշառք չվերցնելու համար հայ ընտրողին անհրաժեշտ է օրական ոչ թե 2200, այլ 8000 կկալորիա, ինչն ապահովել գործնականում անհնար է: Առանց հարցումների էլ ամեն ինչ պարզ էր Վերջերս հայտարարվեց, որ անցկացված հարցախույզի տվյալներով Պուտինը ճանաչվել է ԱՊՀ երկրների նախագահներից ամենասեքսուալը: Ինչ-ինչ, բայց հայաստանցիներս դրան հավատալու բոլոր հիմքերը ունենք: Ինչպես ասում են` սեփական «մաշկի վրա ենք զգացել»` գույք պարտքի դիմացով սկսած և շատ այլ բաներով վերջացրած: Իսկ Ուկրաինան ու Վրաստանը, ճիշտ է, չեն ուզում «հանձնվել», բայց մանրից բռնաբարվում են: Առաջադրվելու մարմաջ. այստեղ, այլուր և ամենուր Ըստ շրջանառվող լուրերի, Ր. Հովհաննիսյանը այսուհետ մասնակցելու է բոլոր ընտրություններին` լինի նախագահի, թաղապետի, քաղաքապետի կամ թեկուզ գյուղապետի, միևնույն է, առաջադրելու է իր թեկնածությունը:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ