Քննական մեկնարկ


ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հավաստիացմամբ` քննությունների ընթացքում խստագույնս պահպանվելու են երկու կարևոր սկզբունքները` քննական բոլոր օրերին դիմորդները կգնահատվեն միևնույն չափանիշներով և «դյուրին կերպով հաղթահարելով գնահատման ներքին շեմը, նրանք դժվարություններ կունենան միայն վերին շեմը հաղթահարելիս»£ Ասել է թե` մեծ կլինի միջին գնահատական ստացողների թիվը£ Իհարկե, բնավ էլ հանիրավի չէ ծնողների այն մտավախությունը, թե նախորդ տարիներին քննական առաջին օրերի գնահատման չափանիշները տարբերվել են վերջին օրերից£ Հուսանք, որ այս առնչությամբ նախարարի լավատեսությունն իրատեսական կլինի£ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ սկզբունքի ապահովմանը, դժվար է ասել, թե ինչ արդյունք կունենա քննակարգը և ինչպես կանդրադառնա մեր բարձրագույն կրթահամակարգի վրա£ Բայց չիցե թե ոսկե միջինի որոնման արդյունքում կրկին տուրք տանք նորին մեծություն գորշ միջակությանը£