Ի նպաստ կրթության որակի


Քննությունների մեկնարկի նախօրեին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարարը հայտարարեց, որ այս տարվա քննությունները շահեկանորեն տարբերվելու են նախորդներից£ ¬ Հայոց լեզու առարկայից միասնական քննությունը որոշակի ազդեցություն ունեցավ. դիմորդները հնարավորություն ստացան ավելի ճիշտ կողմնորոշվել, թե որ բուհում կարող են փորձել իրենց ուժերը, միաժամանակ թույլ տրվեց ավելի շուտ ավարտել քննական գործընթացը և սա բոլորիս համար լավ նվեր է, առաջին հերթին` դիմորդների£ Հարկ է նշել, որ այս քննական տարվա բնորոշ առանձնահատկություններից մեկն էլ` բոլոր քննասենյակներում տեղադրված տեսախցիկներն են, որոնք դիմորդների ծնողներին հնարավորություն են ընձեռում հետևել քննությունների ընթացքին£ Ի տարբերություն նախորդ տարիների` բանավոր քննությունների ընթացքում լսվում է նաև դիմորդի ձայնը (իհարկե, եթե ծնողն ունի շատ նուրբ լսողություն)£ Թե այս նորամուծությունը որքանով կնպաստի քննությունների անցկացման որակի բարձրացմանը` դժվար է ասել` աչքի առաջ ունենալով հայոց լեզվի միասնական քննությունների «արդար ու թափանցիկ առանձնահատկությունների» առիթով հնչած դժգոհությունները£ Այդ իսկ պատճառով` բարձրագույն կրթահամակարգի նշաձողի հաղթահարման մասին պաշտոնական հավաստիացումներին հավատալ կարելի է ոչ միայն և ոչ այնքան քննությունների ավարտից, որքան ապագա մասնագետների կրթվածությունը ճշգրտելուց հետո£ Ասել է թե` տարիներ անց£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ