Լինկոլնի արձանը` ծիածանի գույներով


ԱՄՆ «ICAF» հիմնադրամի նախաձեռնած Արվեստների III միջազգային մանկապատանեկան օլիմպիադան շնորհալի երեխաների բնատուր օժտվածության սահմանները բացահայտելու ուրույն սկզբունքներով է առաջնորդվում£ Կոնկրետ թեմայով մրցույթ է անցկացվում 8-12 տարեկան մանուկների միջև աշխարհի 100 երկրներում£ Գնահատման խստապահանջ չափորոշիչները բավարարող լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք են նվաճում մասնակցելու եզրափակիչ փուլին արդեն որպես հաղթողներ£ Տարբեր երկրներից առաքված խաղաղության մանուկ դեսպանները, ովքեր արվեստի դյուրընկալ լեզվով փոխշփման եզրեր են գտնում, հարազատա նում իրար` նախորդ օլիմպիադաներում հաղթածների վարպետության դասընթացներում յուրացնելով ոչ միայն նոր հմտություններ, այլև լիուլի վայելելով կոլեկտիվ ստեղծագործելու անսովոր բերկրանքը£ Այս տարի փառատոնի շրջանակներում կազմակերպված «Իմ սիրած մարզաձևը» թեմայով նախնական փուլի մասին Վանաձորի Արվեստների դպրոցի IV դասարանի (ուսուցիչ` Մարիամ Ամիրխանյան) սան Անժելա Գրիգորյանը տեղեկացավ ուշացումով£ Ընդամենը 3 օրում, ներշնչվելով եղբոր նախասիրությունից ու հայկական շախմատի փայլուն հաղթարշավից, գտավ կոմպոզիցիոն լուծումն իր աշխատանքի` պատկերելով շախմատային տախտակին բազմած թագակիր երկրագունդը` դեպի թագը ձգվող բազմաթիվ ձեռքերով, որոնցից միայն հայինն են հասնում երանելի պարգևին£ Մանկական անմիջականությամբ և կատարման յուրատիպությամբ նրա կտավը շահեկանորեն առանձնացավ ներկայացված 200¬ից ավելի աշխատանքներից` որպես հաջողության ուղեցույց աստղ հասցնելով աննախադեպ հաջողության խանդավառությունից չսթափված 12-ամյա աղջնակին Վաշինգտոն£ Ամենևին էլ` ոչ պատահաբար£ Նկարելու ձիրքը, հայտնաբերվելով 3 տարեկան հասակում, ծնողների հետևողականությամբ զարգացվել է «YMCA»¬ի, ապա գեղագիտական կենտրոններում` գեղանկարչությունը դարձնելով այլևս անբաժան մասնիկը Անժելայի մանկական հետաքրքրությունների, աշխարհի£ Վառ գույների նախապատվությամբ, առավելապես գուաշով արված նրա նկարները զարդարում են սիրելի կրթօջախի պատերը, գծանկարները ճանաչվում լավագույնը` տարեցտարի ավելի ինքնավստահ դարձնելով վրձնահարվածները, ուշագրավ` դրանց ներդաշնակությամբ ամբողջացվող կտավները£ Բարեբախտություն էր, իհարկե, նորափթիթ նկարչուհու ձիրքի դրսևորման բացառիկ հաջողությունը հայաստանյան փուլում «Նարեկացի արվեստի միության» «թեթև ձեռքով» և, առավել ևս, այլազգի 50 հաղթողների թվում, օլիմպիադայի ավարտական զանգերը Վաշինգտոնում հնչեցնելու պատվին արժանանալը£ Ըստ էության, 15-օրյա վարպետության բարձրակարգ դասընթացներ, որոնցում միասնաբար հղկվելով, կարճ ժամանակում մտերմանալով` ապագա պիկասոներն ու ռեմբրանդտները գուաշով և յուղամատիտով խմբակային լայնածավալ կտավներ էին ստեղծում Ամերիկայի մասին իրենց պատկերացումների հավաքագրմամբ£ Բելոռուսներ Կատյայի ու Վիտասի հետ մասին Անժելան նախորդ օլիմպիադայի մասնակից Կլաուդիայի ուղղորդմամբ համահեղինակը դարձավ հատուկ մրցանակի արժանացած «Խաղաղ ապագա» աշխատանքի, որում Լինկոլնի արձանը պատկերվել էր ծիածանի գույներով… …Ի զորո՞ւ է, արդյոք, Գեղեցիկը փրկել կատաղի սպառազինությունների մրցավազքում ոգեզրկվող ներկայիս մարդկությանը վերջնական գազանացումից£ Դժվարանում եմ կանխագուշակել£ Բայց և վստահ եմ, որ մանկական անեղծ հոգիներում սերմանված մշակութային բարեբեր առողջ հունդերը, ծլարձակելով, կկասեցնեն Չարի համատարած խրախճանը Երկիր մոլորակի վրա£