Այս քաղաքին գիրք պետք չէ՞


Վերջին տարում Երևանում իրար ետևից փակվեցին մի քանի գրախանութներ: Շուտով կփակվի նաև Աբովյան 25 հասցեում գտնվողը, որը, թվում է` չպետք է ունենար գնորդի կամ պահանջարկի խնդիր© կենտրոնական փողոց« «ուսանողական քաղաքի» բուն սրտում« բարեկիրթ սպասարկում« ժամանակակից ու դասական գրականության մեծ ընտրանի և այլն£ Տրամաբանական հարց` «Ինչո՞ւ» և ոչ պակաս տրամաբանական պատասխան` «Չունենք եկամուտ»£ Ո՞վ է այսօրվա պոտենցիալ գնորդը£ Պարզվում է` առաջին տեղում որպես ցանկալի և սպասված գնորդ` ուսանողն է£ Սակայն ուսանողը որևէ դասագիրք 100-150 դրամ էժան գնելու համար պատրաստ է քաղաքը ոտքի տակ տալ« այլ ոչ թե գալ գրախանութ: Ի դեպ« նույն գրախանութի հարևանությամբ գտնվող գետնանցումում կարելի է գնել Լ© Տոլստոյի երկերի 20 հատորյակն ընդամենը 5000 դրամով« մինչդեռ ցանկացած գրախանութում մեկ գրքի միջին արժեքն է 3000 դրամ£ Այլ հարց« որ գետնանցումներում վաճառվող գրքերը, որպես կանոն, հին հրատարակությունների են և« մեղմ ասած` ոչ այնքան բարվոք վիճակում: Գրախանութներում հազիվ թե ձեզ առաջարկեն բորբոսնած և «հիվանդ» գիրք (այստեղ գրքերը համեմատաբար նոր են (1990-2006 թթ©) և շատ ավելի «առողջ» տեսք ունեն)£ Ստացվում է« որ նոր և որակյալ գիրքը բավական թանկ հաճույք է մեր օրերում£ Էլ ինչո՞ւ են բողոքում« թե մարդիկ գիրք չեն գնում£ Գնում են, թեև ոչ այնքան շատ« որքան առաջ« բայց դեռ չի կորել հին ու բարի ընթերցողը: Կա և նույն ուսանողը« և սիրային ու դեդեկտիվ վեպերի սիրահար տնային տնտեսուհին£ Ի դեպ« ցանկացած գրախանութի եկամուտի առյուծի բաժինը կազմում է, այսպես կոչված, «ցածր» ժանրի գրականությունը« որը գուշակության« հորոսկոպների« երազահանների և այլ նման գրականության հետ միասին առոք-փառոք գտնում է իր գնորդին£ Իսկ ի՞նչ է կարդում այսօր դեռահասը. «Harry Potter», «Star Wars», «Silent Hill»« որոնք դեռևս շատ հեռու են դասական կոչվելուց ու դժվար թե երբևէ արժանի լինեն այդ պատվին£ Ինչևէ« գնորդն իր ընտրությամբ թելադրում է իր պահանջարկը, որին էլ ստիպված է ենթարկվել գրավաճառը: Դասական« ասել է թե «ճիշտ» գրականությունը շարունակում է պայքարել իր գոյատևման համար© այն վաճառվում է որոշ գրախանութներում և նույն գետնանցումներում: Ի դեպ, վերջիններս անհամեմատ ավելի հարուստ են այս բարիքով« ինչը չի կարելի ասել գրախանութների մասին£ Գետնանցումում երբեմն կարելի է «պեղել» մի այնպիսի հազվագյուտ ցուցադրանմուշ« որը շատ գրախանութների նախանձը կարող էր շարժել£ Գուցե սա է և գնորդի` գետնանցումները գրախանութներից գերադասելու պատճառը£ Շատերն առանց հապաղելու իրենց անհրաժեշտ գիրքը որոնում և գտնում են գետնանցումներում և ստացվում է« որ գրախանութ հաճախելը ոչ միայն շահավետ չէ դրամապանակի համար« այլ նաև պակաս արդյունավետ է« որովհետև ոչ միշտ կարող ես դետեկտիվ ու սիրային վեպերի մեջ գտնել այն, ինչ քեզ անհրաժեշտ է£ Ինչևիցե: Այսօրվա մեր ինտերնետային դարում իրոք չկա գրքի մեծ պահանջարկ: Մենք, դժբախտաբար, գիրք կարդալու ժամանակ չունենք« չունենք խորհելու« երազելու ժամանակ©©© Ահա գրախանութների փակման ևս մեկ կարևոր պատճառ£ Իսկ զայրացած գրավաճառի կարծիքը« թե` «Այս քաղաքին գիրք պետք չէ՞» (ու ոչ միայն այս քաղաքին)« նկատեք` չի հնչում որպես հարց« այլ որպես հաստատուն ճշմարտություն£ Այնուամենայնիվ, հուսանք« որ ի վերջո յուրաքանչյուր գիրք կգտնի իր ընթերցողին£

Լիլիթ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ