ՄԻՋՈՐԴՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԵՆ ԽԱՆԳԱՐԵԼՈՒ


Գյուղնախարարի աղոթքներն առ Աստված մասնակիորեն տեղ են հասել` Սեր·ո Կարապետյանը նախօրեին հայտարարել է, որ չնայած կարկտահարության հետևանքով որոշ համայնքներ զ·ալի վնասներ են կրել, սակայն այս տարի ծիրանի միջին, իսկ խաղողի` առատ բերք է սպասվում: Այսուհանդերձ, հավանական է, որ հատկապես ծիրանի ու խաղողի ոչ միայն բարձր ·ինը պահպանվի, այլ նույնիսկ որոշակի դեֆիցիտ «սարքվի»… Փորձառու միջնորդներն արդեն իսկ սկսել են պայմանավորվածություններ ձեռք բերել այ·ե·ործների հետ` բերքը հասունանալուն պես կանխիկ ·ումարով ու համեմատաբար բարձր ·ներով այն ձեռք բերելու և արտահանելու: Նրանք արդեն ճշտել են, որ Մոսկվայում ու ՌԴ մյուս քաղաքներում, ինչպես միշտ, հայկական մր·երի պահանջարկը մեծ է: Գյուղացիներն էլ, ելնելով նախորդ տարիների դառը փորձից, պատրաստ են միան·ամից ամբողջ մթերքը վաճառելու հարմար առիթը չկորցնել: