Անհավանականն` ակնհայտ <br> ԱՄՆ¬ը կորցնում է ազդեցությունը Մերձավոր Արևելքում


Անհավանական թվացող այս տեսակետն է հիմնավորել ֆրանսիական Le Monde¬ն` այս շաբաթասկզբի իր խմբա·րականում: Ներկա պահին շատ վտան·ավոր է իրավիճակը Մերձավոր Արևելքում: Սովորականից էլ ավելի վտան·ավոր: «Արաբական ·արունը» կարող էր հնարավորություն ստեղծել` իսրայելցիների և պաղեստինցիների բանակցությունները վերսկսելու համար: Ավաղ, դա տեղի չունեցավ, և այսօր տեսնում ենք թե´ մեկի, թե´ մյուսի դիրքորոշում ների կոշտացումը: Անհան·ստության պատճառներից մեկն էլ այն է, որ ԱՄՆ¬ն այս պահին անկարող է թվում` ազդելու իրադարձությունների ընթացքին: Եվ խնդիրը ցանկության բացակայությունը չէ: Այդ հարցում Բարաք Օբամայի բարի մտադրությունները բոլորին են հայտնի: Բայց ԱՄՆ¬ին ավելի քիչ են լսում: Նրա ազդեցությունն անկում է ապրում: Նրա խոսքերը խոսք էլ մնում են… Վերջին մի քանի օրերի իրադարձությունները դրա վառ ապացույցն են: Մերձավոր Արևելքին նվիրված մայիսի 19¬ի իր ելույթում Օբաման արտահայտվել է պաղեստինյան պետությունը 1967 թ. սահմաններով ստեղծելու օ·տին: Միաժամանակ ԱՄՆ¬ում չեն հերքել և տարածքային փոփոխությունները` Իսրայելի հետաքրքրությունները հաշվի առնելով: Բայց հրաշք տեղի չունեցավ: Իսրայելը չի ընդունում այս սխեման: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն դա կրկնեց ուրբաթ օրը` Սպիտակ տանը Օբամայի հետ հանդիպման ժամանակ: Նեթանյահուն համարյա չի կասկածում իր հաղթանակին: Չէ՞ որ Օբաման ձ·տում է խուսափել Իսրայելի վրա ցանկացած ճնշումից: Բացի այդ, ԱՄՆ¬ի նախա·ահն իր ելույթում պաղեստինցիներին կոչ է արել հրաժարվել Պաղեստինի անկախության հռչակա·իրը ՄԱԿ¬ում քվեարկության ներկայաց նելու ծրա·րից: Իսկ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը չի հետևի Վաշին·տոնին, եթե Երուսաղեմը չհամաձայնի 1967 թ. սահմանների հիմքով բանակցությունների սկզբունքին… Եվ պատրաստվում է ՄԱԿ¬ի նստաշրջանին բանաձև ներկայացնել: Փակ շրջան: Իսրայելցիներն ու պաղեստինցիները բազմիցս ցուցադրել են, որ եթե իրենց ինքնուրույն թողնեն, նրանք պարզապես շանս չունեն` խաղաղության մասին պայմանավորվելու: Եթե պաղեստինա-իսրայելյան անպտուղ բանակցությունների վերջին 2 տասնամյակի պատմությունն ինչ¬որ բան ապացուցել է, ապա դա այն է, որ խաղաղության կարելի է հասնել միայն դրսի պարտադրանքով: Բայց ո՞վ է ունակ` դա անել, երբ ԱՄՆ¬ը շարունակում է կորցնել ազդեցությունը` տարածաշրջանում: Եվ, ինչպես մենք արդեն համոզվել ենք` իսրայելցիները, պաղեստինցիները, ե·իպտացիներն ու արաբները կարո՞ղ են հեշտությամբ ենթարկվել Վաշին·տոնին: ԱՄՆ¬ին փոխարինել ունակ չէ ուրիշ մի տերություն. Եվրոպան մեկուսացած է, Չինաստանը դրանում բնավ շահա·ր·ռված չէ, Ռուսաստանը դուրս է մղվել մրցավազքից: Միան·ամայն հավանական է, որ տարածաշրջանում անցումային այս շրջանը երկարատև ապակայունության փուլ է թևակոխել: