ԱԿԱՆԱՎՈՐ ՆԿԱՐՉԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ


Ազ·ային պատկերասրահում բացված` ֆրանսահայ ականավոր նկարիչ Ռիշար Ժերանյանի ստեղծա·ործությունների ցուցահանդեսը նվիրված է նկարչի ծննդյան 90-ամյակին: Ռիշար Ժերանյանն իր ցուցահանդեսը կոչել է «Վերադարձ երկիր»: Եվ, իսկապես, սա վերադարձ էր, քանզի վերջին ան·ամ Հայաստանում ցուցադրվելով 1964 թվականին, Սեբաստիայում ծնված և Մարսելում իր ստեղծա·ործության ակունքները հյուսած նկարիչն առիթ չէր ունեցել նոր հանդիպումների և նոր վերադարձի: Հիմա այդ վերադարձը կայացել է: Ինչպես նշեց պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, նկարիչն իր մի շարք աշխատանքներ, այդ թվում` ·եղանկարչական և ·րաֆիկական, նվիրաբերել է Ազ·ային պատկերասրահին, հարստացրել նրա ցուցադրությունները: Շատերն են կիսում արվեստաբան Արմեն Գասպարյանի այն կարծիքը, որ Ռիշար Ժերանյանն իր աշխատանքներով հնարավորություն է տալիս ընկալել երաժշտությունը, ինչի արտահայտություններն են «Հայդն», «Ստրավինսկի», «Բեթհովեն», «Կոմիտաս» շարքերը: Դրանցում նկարիչը յուրովի է պատկերում նշանավոր անհատականություններին, այդ կերպարների միջոցով ներկայացնում նրանց ստեղծած երաժշտության առանձնահատ կությունները: Իսկ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ նկատեց. - Պարոն Ժերանյանն այն եզակի հայերից է, ով երբևէ չապրելով Հայաստանում, միշտ ապրել է Հայաստանում: Նա փորձել է Հայաստանի սահմանները տարածել մեր երկրի սահմաններից դուրս և հակառակը` աշխարհը բերել Հայաստան: