Հոշոտված Բեքհեմը


38 տարեկան այս փիղը տասնամյակներ ի վեր, տեղաբնակներից բացի, նաև աշխարհի տարբեր երկրներից Վիետնամ եկած զբոսաշրջիկների սիրելին էր: Բայց անցյալ շաբաթ նրա անշնչացած հսկա մարմինը ·տել են ջուն·լիներում` կենդանաբանական այ·ուց 5 կմ հեռու: Փիղը կապված է եղել ծառին. նրա ոտքերը կացնով կտրված են եղել: Մասնա·ետներն ասել են, որ ամենայն հավանականությամբ իր վրա հարձակվողներին փիղը ճանաչել է, այլապես թույլ չէր տա իրեն այդքան մոտենալ: Ոստիկանների կարծիքով` Բեքհեմին հալածել կարող էին փղոսկր որոնող որսորդները: Սակայն այ·ու տնօրենը տեղեկացրել է, որ հսկայի ժանիքները տեղում են: Հավանաբար որսա·ողերին իրենց սև ·ործը կատարելու պահին ինչ¬որ մեկը վախեցրել է, և նրանք չեն հասցրել ավարտել սկսածը: Ի դեպ. վերջին տվյալներով` Վիետնամում մնացել է ընդամենը 100 փիղ: