Հա՞ որ...


 

Հրանտ Բագրատյանը չափազանց ակտիվացել է. բաց նամակներ է գրում, տարբեր մեկնաբանություններով ու վերլուծություններով հանդես գալիս, տնտեսագիտության դասեր է տալիս: Էլեկտրոնային էջերը լցված են այս միջակ տնտեսագետի մեկնություններով: Ու թվում է, թե ահա եկել է ազգի փրկիչը, իսկ մենք պատրաստ չենք նրան ընդունել ու հասկանալ... Երկու ձվի փոխարեն մի ձու ուտելու առաջարկությամբ հանրությանը դիմող նախկին էկոնոմիկայի նախարարն ու վարչապետը, բնականաբար, մի ձու չէր ուտում, այլ նստած լինելով պետության «մեղրի կարասի» շուրթին` օրավուր գիրանում էր, հարստանում` մեզ մղելով աղքատության գիրկը: Նրա տգիտության ու անհագ ընչասիրության հետևանքով էր, որ շատերս աղքատացանք, կորցրեցինք ապրելու հույսը, նրա վարած տնտեսական քաղաքականության հետևանքով երկիրը դատարկվեց, նրա իրականացրած սեփականաշնորհման միջոցով հարստացան յուրայինները, իսկ մենք զրկվեցինք ամեն ինչից... Ու հիմա այս ձախավեր տնտեսագետն ու հաջողված «բիզնեսմենը» մեզ նոր դասեր է տալիս, նոր խորհուրդներ հռչակում: Զարմանալի է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի նկատում, թե ինչպես օրավուր անկում է ապրում իր գլխավորած ՀԱԿ-ի վարկանիշը հենց այս և նման մարդկանց պատճառով, ովքեր այսօր դեմարշի են ելել` ամեն ինչ անելու իշխանությունն ու հարստությունները վերադարձնելու համար: Մարդիկ նայում են Բագրատյանին և հիշում տառապանքի ու սովի ժամանակները, տեսնում են նրա ավերած տնտեսությունն ու տարակուսում, թե ավերողն

ինչպե՞ս կարող է կառուցել...