Ռուբիի լռությունը` 5 մլն


 

Իտալիո նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ դատավարության գլխավոր դերակատարներից է Ռուբի մականունով ճանաչված մարոկկուհի Քարմիլ Էլ-Մարուգը: Իսկ ընթերցողը չի մոռացել անշուշտ, որ Սիլվիոն մեղադրվում է անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ: Ու ահա ճարպիկ Ռուբին գտել է «Երկուսը` մեկում» շահավետ գործարքի բանալին. իր երբեմի երկրպագուներից ոչ ավել-ոչ պակաս` նա 5 միլիոն եվրո է պահանջել` դատարանում լռելու համար: Համ ինքը կհարստանա, համ էլ Սիլվիոյի մեղքը կմեղմացնի:

Բեռլուսկոնիի պահվածքը մշտապես քննադատած LΖ ReΘubblicΖ թերթը երկուշաբթի օրն իր կայքում տեղադրել է 2010 թ. հոկտեմբերի 26-ին և 28-ին իրավապահների կողմից կատարված 5 ձայնագրություններ:

Այդ ձայնագրություններում Ռուբին (երբ դեռ չէր բոլորել 18-ը) հոր, ընկերուհիների ու իր նախկին փեսացուի հետ քննարկում է իր ու Բեռլուսկոնիի կապը: Նաև պատմում է, որ բոլոր թերթերի և հեռուստածրագրերի լրագրողներն իրենից հարցազրույցներ են խնդրում:

- Սիլվիոն երեկ զանգահարել է ինձ: Նա ասել է. «Ռուբի, ես քեզ այնքան փողեր կտամ` որքան դու կուզես: Ես քեզ ոսկով կպատեմ, բայց շատ կարևոր է թաքցնել ամեն ինչ. ոչ մեկի ոչինչ չասես»,- հեռախոսով ընկերուհուն պատմել է մարոկկուհին:

Նա նաև հավելել է, որ արդեն 1 տարի մտերիմ է Իտալիո վարչապետի հետ և նրանից ամեն շաբաթ 47 հազար եվրո է ստանում: Չի մոռացել ընդգծել, որ այդ փողերը պետպաշտոնյան իրեն տալիս է ոչ թե սեքսի դիմաց, այլ` որովհետև «խելքը գցում» է իր համար:

Իսկ իր նախկին փեսացու Սերջո Կորսարոյին հեռախոսով նա տեղեկացրել է, որ խելագար ձևանալու և դատարանում լռելու համար ինքը մեծ գումար է պահանջել.

- Փաստաբանի հետ մենք պահանջել ենք 5 միլիոն եվրո, և նա համաձայնել է:

Ի դեպ` դատալսումների ընթացքում Սիլվիոն մեծահոգաբար խոստովանել է, որ աղմկահարույց իր երեկույթներին մասնակցելով, երիտասարդ աղջիկների կյանքը խորտակվել է.

- Ես զգում եմ իմ պատասխանատվությունը, որովհետև նրանց միակ մեղքն այն է, որ ընդունում էին վարչապետի տանը ընթրիքի հրավերը,- անցյալ շաբաթավերջին լրագրողներին ասել է ամբաստանյալ Բեռլուսկոնին: