Վերջին մեկ շաբաթում


 

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան  2700  կրակոց:   

ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: