Տարողունակ ավտոբուս
Շաբաթ օրը լեհ դպրոցականները Գինեսի գրքին վայել ռեկորդ սահմանեցին` մեկ ավտոբուսի աննախադեպ թվով ուղևորներ դառնալով (տեղեկացրել է TVN 24-ը):
Կելց քաղաքի հանրակրթական 3-րդ լիցեյի 245 սովորողները կարողացել են տեղավորվել քաղաքային սովորական ավտոբուսում: Եվ այնքան լավ են տեղավորվել, որ վարորդն առանց դժվարության փակել է դռները:
- Մեր երիտասարդների համար անհնար ոչինչ չկա. ավտոբուս են մտել 245 մարդ և փիղը,- կատակել է խորհրդարանի վերին պալատի սենատոր Կշիշտոֆ Սլոնը` բառախաղով թարգմանելով իր իսկ ազգանունը
Ու իսկապես, սենատորը երեխաների հետ է եղել:
Միջազգային ռեկորդ սահմանելուց առաջ, ավտոբուսասեր այդ խմբի նպատակն է եղել համաքաղաքացիներին հորդորել` ակտիվորեն օգտվելու հանրային փոխադրամիջոցներից:
Հետաքրքրական է, որ այս ջահելները ռեկորդ սահմանելու հատուկ հակում ունեն. ընդամենը մեկ ամիս առաջ` մարտին, նրանք դարձյալ գրանցվել էին Գինեսի գրքում: Այդ անգամ` լեհական հայտնի «Պոլոնեզ» պարող զույգերի քանակով. նրանց նախաձեռնությամբ միաժամանակ 394 մարդ (197 զույգ) պոլոնեզ պարեց: