Հռչակավորների մասին
* Երբ Երկիր մոլորակի ուղեծիր հասած առաջին ամերիկացի աստղագնաց Ջոն Գլենը վերադարձավ տիեզերքից, նրա վրա 3529 տոննա կոնֆետ շաղ տվին:
* Իր իշխանավարման ժամանակ Եկատերինա Առաջինի հրապարակած օրենքով բոլոր տղամարդկանց արգելվում էր խնջույքների ընթացքում խմել մինչև ժամը 9-ը:
* Ելիզավետա Առաջին կայսրուհին հրամայել էր հարկեր գանձել մորուք ունեցողներից: Նա նաև օրենք էր ընդունել, որով պարտավորեցնում էր բոլորին (բացի շատ հարուստներից)` կիրակի օրերին հատուկ գլխարկներ դնել:
* Վիկտորյա թագուհու հարսանեկան նվերների շարքում նաև պանիր է եղել` 500 կգ քաշով և 3 մետր տրամագծով:
* Իսահակ Նյուտոնն օժտված է եղել գերբնական ու արտասովոր ուժերով:
* Ռադիում քիմիական նյութը հայտնագործող, Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Մարի Կյուրին ֆրանսիական ակադեմիայի անդամ չկարողացավ դառնալ` կին լինելու պատճառով:
* Իր կյանքի ընթացքում Ջոն Ռոկֆելլերը բարեգործական նպատակներով բաշխել է ավելի քան 500 միլիոն դոլար:
* Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի` Ջոն Պոլ Գեթիի տանը հեռախոս-ավտոմատ էր տեղադրված:
* Ուինսթոն Չերչիլն օրական ծխում էր առնվազն 15 սիգար:
* Իտալիայի պետական դրոշը ստեղծել է Նապոլեոն Բոնապարտը:
* Միակ մարդը, ում ծննդյան օրը պաշտոնապես հանգստյան օր է հայտարարված Ամերիկայում` Ջորջ Վաշինգտոնն է:
* Իսրայելի արքա Սոլոմոնը շուրջ 700 կին և հարյուրավոր սիրուհներ ուներ:
* Անգլիայի թագուհի Աննան (1665-1714) հողին է հանձնել իր բոլոր զավակներին: Իսկ նրանք 17-ն էին:
* Մոցարտը երբեք դպրոց չի գնացել: