1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Անթաքույց կերպով չսիրելով ՀԱԿ¬ին ու լեզվին եկածն ուզած պահին առանց այլևայլությունների Լևոն Տեր¬Պետրոսյանին հասցեագրելով հանդերձ, Տիգրան Կարապետիչը վերջին շրջանում կրկնում է Կոնգրեսի գործողությունները: Այսպես, Ազատության հրապարակի «ազատագրումը» միայն մեկ¬երկու օր ՀԱԿ¬ի մենաշնորհը մնաց: Մատենադարանի աստիճաններին միտինգ անելուն վարժված ԺԿ նախագահը համակիրների խմբով իր հերթական հանրահավաքից հետո հենց ՀԱԿ¬ի օրինակով` Ազատության հրապարակում հայտնվեց: Կարապետիչի նպատակակետն ակնհայտորեն ոչ այնքան հրապարակն էր, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընդ որում, նախկին արտգործնախարարի հետ ցուցադրաբար ողջագուրվելն էլ ի´ր շարժառիթն ուներ` Լ. Տեր¬Պետրոսյանի սխալի ուղղումը: Նրա հաշվարկված մոտեցումը, սակայն, նպատակին ոնց որ թե չծառայեց: Դրանից հետո բոլորը մեկեն վերհիշեցին այն սուր ու կծու հայտարարությունները, որոնք նա ժամանակին շռայլորեն հասցեագրում էր «Ժառանգությանը»: Ամեն դեպքում, հրապարակի այսպես կոչված «ազատագրում» օպերացիան վկայում է, որ մեր ընդդիմադիրներն առանձնակի թուլություն ունեն հատուկենտ օպերամերձ տարածքի հանդեպ: Քաղաքական դաշտում հիմնական խաղացողներ համարվող 4 ընդդիմություններից 3¬ն արդեն, գրեթե միաժամանակ հասցրել են այս հրապարակում ինքնադրսևորվել: Հերթը ՀՅ Դաշնակցությա՞ն է… l Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունը ևս, ինչպես հավաստում են իրազեկ աղբյուրները, ժամանակավորապես հետաձգվել է: Նա պիտի փոխարիներ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, սակայն թե´ Արմեն Գևորգյանը, թե´ Ալիկ Սարգսյանն առայժմ կշարունակեն պաշտոնավարել իրենց տեղերում` հավանաբար տեղաշարժերի սպասելով հունիս ամսին: Իսկ հունիսին սպասվում են կադրային հիմնարար փոփոխություններ, եթե, իհարկե, մինչ այդ Վարչապետին և տնտեսական համակարգի նախարարներին ու մարզպետներին չհաջողվի երկրի տնտեսական կյանքում հաստատել կայունություն: