«ԿԱԼՈՒԳԱՅԻ ՍԱՄՈՆ»` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


«Տաշիր - գրուպի» սեփականատեր, Ռուսաստանի միլիարդատերերի պաշտոնական ցուցակում առաջատար դիրք գրաված գործարար Սամվել Կարապետյանի և Երևանի քաղաքապետի միջև կնքված վերջին համաձայնագիրը, որով նախատեսվում է Երևանում կառուցել հսկայածավալ առևտրի և հանգստի գոտիներ, վկայությունն է, որ Ս. Կարապետյանը կամենում է աստիճանաբար իր բիզնեսի մի մասը տեղափոխել Հայաստան` այստեղ ձևավորելով իր «բիզնես միջավայրը»: Ըստ տեղեկությունների, չի բացառվում, որ Սամվել Կարապետյանին առաջարկվի վարչապետի պաշտոնը` այսպիսով սերտացնելով Հայաստանի և Ռուսաստանի բիզնես շրջանակների կապերը: