ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ


Ադրբեջանում իրականություն են դարձել սոցիալական բողոքի ճնշման ամենաբիրտ մեթոդների կիրառման դեպքերը: Ինքն իրեն ժողովրդավարական հռչակած հարևան հանրապետությունում գրեթե ամեն օր մարդու իրավունքների ոտնահարման նորանոր դեպքեր են արձանագրվում: Հիմա էլ հերթը հասել է նախորդ գարնանը ջրհեղեղից տուԺած բնակիչների օրինաչափ պահանջների «սրբագրմանը»: Տարերային աղետից հետո իշխանությունները խոստացել էին 300 միլիոն մանաթի փոխհատուցում հատկացնել մոտ 20 հազար տուժած գյուղացիներին, ինչը, սակայն, մինչև հիմա չի իրականացվել: Դեռ մի քանի շաբաթ առաջ Սաաթլինի շրջանի ընդվզող ժողովորդը վերջնագիր էր ներկայացրել ալիևյան վարչակարգին… Լրատվամի ջոցների փոխանցմամբ` նման համարձակությունը չափազանց զայրացրել է իշխանությանը, և հակաիշխանական ընդվզումների առավել ակտիվ մասնակիցներն առաջիկայում հայտնվելու են դատարանում` իշխանությանը զրպարտելու մեղադրանքով: Իսկ «զրպարտությունն» էլ այն է, որ բողոքավորները համարձակություն են ունեցել նախագահի աշխատակազմին, որոշ նախարարությունների, հակակառուպցիոն կազմակերպությունների պարբերաբար տեղյակ պահել պահել այսպես կոչված փոխհատուցման ծրագրի իրականացման ընթացքում տեղի ունեցող անօրինականությունների, կոռուպցիայի դրսևորումների և օգնություններն անարդար բաշխելու մասին: Այս առումով, իհարկե, հետաքրքիր զարգացումներ են սպասվում հարևան հանրապետությունում: Իսկ մինչ այդ մարդու իրավունքների ոտնահարման` հաճախակի դարձած դեպքերն առիթ են դարձել, որպեսզի ԵԽ գլխավոր քարտուղարն Ի. Ալիևին համապատասխան նամակ ուղարկի` հիշեցնելով, որ Ադրբեջանը շատ է հեռու ժողովրդավա րական համարվելուց: Ալիևյան վարչակարգը եվրոպացի պաշտոնյայի մտահոգությունները, բնականաբար, անուշադրության է մատնել: