ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ պատասխանը News.am լրատվական կայքի հարցերին


- Վերջին շրջանում հակառակորդի դիպուկահարների կողմից հաճախակի հայ զինվորներ են զոհվում: Տպավորություն կա, որ հայկական կողմր բավարարվում է միայն հայտարարություններով ու միջազգային կառույցներին ուղղված կոչերով: Ռազմական առումով արդյո՞ք մենք չենք կիրառում հակառակորդին պատժելու գործողություններ: - Իրոք, հակառակորդը ակտիվացրել է դիպուկահար գործողությունները` փորձելով հավելյալ լարվածություն հաղորդել հակամարտությանը: Կցանկանայի նշել, որ հակառակորդի որևէ սադրանք անպատիժ չի մնում: Մենք, որպես կանոն, պատժում ենք խստորեն, իսկ նրանց մարդկային կորուստների մասին հայտարարելը մեր գործր չէ: Տարբեր ուսումնասիրություններ վկայում են, որ Ադրբեջանի սանձազերծած սադրանքները ավարտվում են ադրբեջանցիների ավելի մեծ կորուստներով: Ցավոք, նրանք դեռևս դրանից դասեր չեն քաղում: - Ինչպե ՞ս եք գնահատում Ադրբեջանի կողմից հնչող այն սպառնալիքը, ըստ որի, Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանում չվերթների դեպքում հայկական օդանավերը կենթարկվեն հրթիռակոծման: - Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ և ռազմատենչ վարքագիծր հանգեցրել է նրան, որ ռազմամոլությունը այդ երկրռւմ համակել է նաև քաղաքացիական պաշտոնյաներին, այդ թվում` ինչքան էլ տարօրինակ լինի` քաղաքացիական ավիացիայի ղեկավարին: Հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության կարողությունները ի զորու են պաշտպանել մեր երկինքը, իսկ հակառակորդի ցանկացած արկածախնդրության փորձ կավարտվի նրա մեծ կորուստներով: