Որպես պատիժ և պարտականություն


Արքայազն Ուիլյամի հարսանիքից առաջ Լոնդոնի արտաքին տեսքը կարգի կբերեն մանր հանցագործները, ովքեր դատապարտված են հասարակական աշխատանք ներ կատարելու: Դիցուք, կենտրոնական Վեստմինստեր շրջանում անգլիացի խուլիգանները կմաքրեն ստորգետնյա անցումները (հաղորդել է ԲիԲիՍի¬ն): Այդ անցումներում կեղտի ու աղբակույտի դեմ բողոքները շարունակվում են արդեն մի քանի տարի: - Մեզ համար դա մեծ գլխացավանք է, որովհետև մենք չենք ուզում, որպեսզի Լոնդոն եկող մարդիկ տհաճություն զգան մետրոյի վիճակից,¬ բացատրել է տարածքի ղեկավար մարմնի ներկայացուցիչը` հավելելով, թե այդ ծրագիրը` - Օրինակ է ծառայելու` որ խնդիրներ ստեղծող մարդիկ էլ կարող են ինչ¬որ բան տալ հասարակությանը: Արքայազնի և նրա ընկերուհու` Քեյթ Միդլթոնի պսակադրությունը կայանալու է նոյեմբերի 16¬ին: Իսկ մինչ այդ` ապրիլի 29¬ին, տեղի կունենա նրանց ամուսնության արարողությունը: Զույգը հանդիպում է արդեն 7 տարի: Հարսանիքի հրավեր կստանա շուրջ 1900 հյուր: